481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Արցախը հզոր է ու անառիկ իր հերոսական ժողովրդով և մարտունակ բանակով. ԼՂՀ նախագահ
12:46
23 Փետրվարի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Արցախը հզոր է ու անառիկ իր հերոսական ժողովրդով եւ մարտունակ բանակով, ասվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ պաշտպանության բանակի անձնակազմին, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան  ազատամարտի վետերաններին, ողջ ժողովրդին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

«Այս օրը տոն է բոլոր արցախցիների համար, քանի որ մեր սերնդին վիճակվել է զենքը ձեռքին պաշտպանել հայրենի հողը և նոր էջ բացել հայ ժողովրդի հերոսական պատմության մեջ: Ավարայրին, Սարդարապատին, Մեծ Հայրենականին ավելացավ նաեւ Շուշիի փառավոր հաղթանակը, որը կերտվեց մեր եղբայրների և քույրերի թափած արյան գնով: Հավերժ փառք ու պատիվ նրանց», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված շնորհավորական ուղերձում:

«Իրենց հայրերի ու պապերի անմահ գործը պատվով են շարունակում մեր երիտասարդները, ովքեր լավ են սերտել հայրենասիրության ու խիզախության դասը և այսօր էլ անսասան են պահում հայրենի երկրի սահմանները: Բարձր մարտական ոգու և պատրաստվածության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը հանդիսանում են մեր անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը և կարեւոր դեր են կատարում տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Արցախը հզոր է ու անառիկ իր հերոսական ժողովրդով և մարտունակ բանակով», - նշել է ԼՂՀ նախագահը:

 

Սահակյանը մաղթել է քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: «Թող մեր ժողովուրդը միշտ ապրի խաղաղ, ուժեղ ու բարեկեցիկ հայրենիքում», - նշվում է ուղերձում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։