486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ Ազգային Ժողովն ամուր կապեր է պահպանում Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի խորհրդարանների հետ. խոսնակ
19:56
18 Փետրվարի 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը համագործակցության կայուն կապեր է պահպանում հետխորհրդային տարածքի նորանկախ պետությունների՝ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների խորհրդարանների հետ, հայտարարեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ներկայացնելով  չորրորդ գումարման խորհրդարանի գործունեության արդյունքները։

Ղարաբաղյան խորհրդարանի խոսնակը հայտնեց նաև, որ շարունակական աշխատանք է տարվում համագործակցության կապերի շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ՝ այդ նպատակով հաստատելով ու հետևողականորեն խորացնելով շփումներն արտասահմանյան տարբեր երկրների  խորհրդարանների և խորհրդարանական կառույցների, ինչպես նաև հասարակական և քաղաքական ուժերի, վերլուծական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների հետ։

«Մասնավորապես,  վերջին չորսուկես տարում փոխադարձ այցերի  ու տարբեր ձևաչափերով կազմակերպված պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների միջոցով նման կապեր են ստեղծվել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի,  Լյուքսեմբուրգի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, այլ երկրների ու միջազգային կառույցների հետ»,- հայտարարեց Ղուլյանը։   

Նա ընդգծեց նաև համագործակցությունը Հայաստանի Ազգային Ժողովի հետ, որն իրականացվում է Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի միջոցով։

ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը հայտնեց, որ 2009 թվականին Հանձնաժողովի երկու նիստ է հրավիրվել՝ փետրվարի 19-ին Ստեփանակերտում և դեկտեմբերի 15-ին Երևանում, ընդ որում՝ երկու կողմերի գործադիր իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ։

Բացի այդ, 2009 թվականի ապրիլի 16-ին նույն շրջանակներում երկու երկրների խորհրդարանների մշտական խորհրդարանական մի շարք հանձնաժողովների համատեղ նիստեր են անցկացվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: