481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի Սահմանադրության ընդունումը նախագուշակեց ԼՂՀ պետկառուցման ոլորտում ժողովրդավարական բարեփոխումների նոր փուլի մեկնարկը. խոսնակ
14:27
18 Փետրվարի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունումը նախագուշակեց ԼՂՀ պետկառուցման ոլորտում ժողովրդավարական բարեփոխումների նոր փուլի մեկնարկը, նախօրեին ԼՂՀ ԱԺ 8-9-րդ նստաշրջաններում և, ընդհանուր առմամբ,  չորրորդ գումարման ընթացքում խորհրդարանի գործունեության արդյունքների վերաբերյալ հանգամանալի ելույթի ժամանակ հայտարարեց ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքերով, այդ բարեփոխումները վերաբերում էին պետական կառավարման բոլոր ոլորտներին, այդ թվում նաև՝ հանրապետության օրենսդիր մարմնի լիազորություններին և գործառույթներին:

«Մասնավորապես, երկրի Մայր օրենքով նախատեսված բարեփոխումների գործընթացի իրագործված իրողություններից առաջիններից մեկը խորհրդարանի համաձայնությամբ ԼՂՀ վարչապետի նշանակումն էր, որը տեղի ունեցավ 2009թ.-ի սեպտեմբերի 14-ին, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը՝ 2008թ.-ի ապրիլի 16-ին, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի նշանակումը՝ 2007թ.-ի հոկտեմբերի 17-ին, ԼՂՀ գլխավոր դատախազի նշանակումը՝ 2007թ.-ի դեկտեմբերի 19-ին, ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը՝ 2007թ.-ի դեկտեմբերի 26-ին, ԼՂՀ գերագույն դատարանի դատավորի նշանակումը՝ 2008թ.-ի ապրիլի 16-ին և ԼՂՀ ԱԺ-ից Արդարադատության խորհրդի երկու անդամ-փաստաբանների նշանակումը՝ 2009թ.-ի մարտի 25-ին», - տեղեկացրեց Ղուլյանը:

Ղարաբաղի խորհրդարանի նախագահը նշեց, որ անցած երեք տարվա ընթացքում երկրի Մայր օրենքի ընդունումից հետո ԼՂՀ Ազգային ժողովը աշխատանքներ իրականացրեց հանրապետության Սահմանադրության պահանջներին գործող օրենսդրությունները համապատասխանեցնելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղում 2006 թ.-ի դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն: Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունմանը «կողմ» էր քվեարկել 77 279 քաղաքացի, «դեմ» քվեարկածների թիվը 554-ն էր:

Հանրաքվեի ընթացքին հետևում էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Խորվաթիան, Սերբիան, ինչպես նաև Մերձդնեստրը, Աբխազիան և Հարավային Օսեթիան ներկայացնող ավելի քան հարյուր միջազգային դիտորդներ և լրագրողներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:21
15 Հունվարի 2018
Լավրովը կարևորում է ղարաբաղյան շփման գծում իրավիճակի կարգավորումը
Մոսկվան կարևորում է իրավիճակի  հանդարտեցումը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում:

11:13
15 Հունվարի 2018
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում կանցկացնի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին:
16:53
13 Հունվարի 2018
Հակառակորդը գնդացիրներ և դիպուկահար հրացաններ է կիրառել առաջնագծում
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում:
21:06
11 Հունվարի 2018
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հունվարի կեսին
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի նոր հանդիպումը նշանակված է հունվարի կեսերին։
17:34
08 Հունվարի 2018
Հայտնի են Արցախում 19–ամյա զինվորի մահվան մանրամասները
Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։
12:13
08 Հունվարի 2018
Արցախում հակառակորդի կրակից մահացած 20–ամյա զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
10:48
08 Հունվարի 2018
Արցախում 20–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակոցից
Արցախում 20–ամյա զինծառայող է մահացել։
16:14
06 Հունվարի 2018
Արցախում զինծառայող է մահացել
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող:
18:05
27 Դեկտեմբերի 2017
Անտրամաբանական է առաջընթաց սպասել ղարաբաղյան կարգավորման հարցում կրակոցների դեպքում
Անտրամաբանական է արդյունքներ ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, երբ սահմանում կրակոցներ են հնչում:
20:33
25 Դեկտեմբերի 2017
Travel Blog–ի հիմնադիրը ներկայացրել է Արցախի մասին ֆիլմի թիզերը (ՎԻԴԵՈ)
Travel Blog զբոսաշրջային նախագծի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Ալիմովը, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղով ճամփորդությունների մասին ֆիլմի թիզերը։
23:32
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահը նշեց ղարաբաղյան բանակցությունների 2 հիմնական ուղղությունները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց այն երկու հիմնական ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը:
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։