484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ձյուդոյի մրցաշար է անցկացվել Ստեփանակերտում
13:32
09 Փետրվարի 2010

Ձյուդոյի մրցաշար է անցկացվել փետրվարի 6-7-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, մրցաշարի տասը քաշային կարգերում մասնակցեցին մարզադպրոցի և կենտրոնական բազայի սաներից բաղկացած չորս թիմեր։

Ձյուդոյի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանի խոսքերով՝ մրցումներն ուղղված են լավագույն մարզիկների բացահայտմանն ու հետագայում այդ մարզիկների մասնակցությանը հավաքականի կազմում այլ մրցումների։

«Մոտ ապագայում նախատեսվում է ձյուդոյի առաջնությունների անցկացում, որոնց կմասնակցեն նաև հանրապետության մարզերի մարզիկները»,- նշեց Ազիզբեկյանը։

Առաջնության արդյունքներով՝ 19 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց Ռոբերտ Պողոսյանը, 24 կգ կարգում՝ Ստեփան Կիրակոսյանը, 27-ում՝ Սուրեն Մայիլյանը, 30 կգ-ում՝ Արմեն Հակոբյանը, 34 կգ-ում՝ Մհեր Դանիելյանը, 38-ում՝ Հարութ Իսրայելյանը, 42 կգ-ում՝ Արարատ Շաֆերյանը, 46 կգ կարգում՝ Էրիկ Հարությունյանը, 50 կգ-ում՝ Դավիթ Գաբրիելյանը և 50 կգ-ից ավելի քաշային կարգում՝ Մխիթար Հարությունյանը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ԼՂՀ Ձյուդոյի ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով, իսկ առաջին տեղերը զբաղեցրած սաներին նաև նվերներ հանձնվեցին։

Լավագույն տեխնիկայի համար պարգևատրվեց Արման Ազատյանը, դրսևորած կամքի և հաղթանակի ձգտման համար՝ Արմեն Անտոնյանը, Վահան Բախշիյանը, Հրանտ Միրզոյանը, Լևոն Ծատուրյանը և Նարեկ Ենգիբարյանը։ Պատվոգրերն ու նվերները մրցաշարի հաղթողներին հանձնեցին հանրապետական և միջազգային տարբեր առաջնությունների մրցանակակիրները։

Փետրվարի 15-16-ին Հայաստանում կկայանա Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը պատանիների միջև։ Մրցաշարին կմասնակցի նաև ղարաբաղցի 1994/95 թթ. ծնված մարզիկների հավաքականը։

Ձյուդոյի առաջնությունը կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի ձյուդոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: