481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը մենագրություն է հրապարակել
15:56
01 Փետրվարի 2010

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Բաբայանը հրապարակել է «Չինաստանի աշխարհաքաղաքականությունը ժամանակակից փուլում. որոշ ուղղություններ և ձևեր» մենագրությունը։

Աշխատության հեղինակի խոսքերով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքականությունը, դժբախտաբար, գործնականորեն չի ուսումնասիրվում ոչ միայն հայկական գիտաքաղաքագիտական միջավայրում, այլ նաև Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ։

«Մինչդեռ տվյալ ուղղությունը կարող է առանձնահատուկ արդիականություն ստանալ արդեն մոտ ապագայում։ Այսօր աշխարհի իրադարձություններն այնքան փոխկապակցված են, որ այսքան, կարծես թե աշխարհագրությամբ հեռու առանձին տարածաշրջանների գործընթացները կարող են անմիջականորեն ազդել մեր տարածաշրջանի գործընթացներին»,- ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ այդ իսկ պատճառով տվյալ մենագրությունում անդրադարձ է կատարվում նաև Չինաստանի քաղաքականությանը Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում, Կենտրոնական Ասիայում և Հեռավոր Արևելքում։
 
«Այս տարածաշրջաններում Չինաստանի շահերն անմիջականորեն առնչվում են այլ խոշոր խաղացողների, օրինակ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի հետ։ Իսկ այս երկրները ներկա են և կենսապես կարևոր շահեր են ներկայացնում մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում»,- ասաց Բաբայանը։

Միաժամանակ, ըստ նրա, եթե նկատի առնվի այն, որ Կենտրոնական Ասիան և Կովկասն աշխարհաքաղաքականության տեսանկյունից բավական փոխկապակցված տարածքներ են, ապա Չինաստանի քաղաքականության ուսումնասիրությունն առավել քան արդիական է դառնում։

Մենագրությունը բաղկացած է հինգ բաժնից, առաջինում արտացոլվել է ԱՄՆ-ի՝ իր դերի տեսլականը համաշխարհային քաղաքականությունում։ Երկրորդ բաժնում դիտարկվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը որպես համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոն։ Հեղինակը վերլուծում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են Չինաստանի համախառն հզորությունը, Չինաստանի ազդեցության գոտու ընդլայնման անխուսափելիությունը։

Երրորդ բաժնում դիտարկվում է Չինաստանի աշխարհաքաղաքականությունը Հնդկաստանի և Հարավ-Արևելյան Ասիայի երկրների նկատմամբ։ Չորրորդ բաժնում Չինաստանի քաղաքականության վերլուծությունն է արևմտյան ուղղությամբ և չինական քաղաքականության հիմնական ուղղությունները Կենտրոնական Ասիայում։ Հինգերորդ բաժնում քննարկվում են չինական արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարական հրամայականները հյուսիսային ուղղությամբ։

Աշխատությունում օգտագործված է մեծ թվով գրականություն՝ չինական, արևմտյան, ռուսական, ինչպես նաև տարածաշրջանային։ Գրականությունն ընդգրկում է գրքեր և գիտական հոդվածներ, ինչպես նաև Ինտերնետից, թերթերից, ամսագրերից, ռադիո- և հեռուստատեսային ծրագրերից վերցրած տեղեկատվություն, արխիվային նյութեր և պաշտոնական փաստաթղթեր։

Դավիթ Բաբայանը երեք մենագրությունների, ավելի քան 200 հրապարակումների և հոդվածների, այդ թվում, երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: