478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Անասնաբուծության զարգացման պետական ծրագիրը կհաստատվի Ղարաբաղում. ԼՂՀ վարչապետ
14:52
27 Հունվարի 2010

ՍՏԵՓԱՆԱԿՐՏ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Անասնաբուծության զարգացման պետական ծրագիրը շուտով կհաստատվի Լեռնային Ղարաբաղում, նախօրեին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ԼՂՀ շրջանային ադմինիստրացիաների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում, որին մասնակցեց նաև գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, քննարկվեցին դաշտային վնասակար միջատների դեմ պայքարի, ցանքատարածությունների պարարտացմանը վերաբերող հարցեր, որոնց կապակցությամբ հնչեց համապատասխան տեղեկատվություն։

Մի շարք հանձնարարականներ տալով քննարկված հարցերի շուրջ՝ ԼՂՀ վարչապետը, մասնավորապես, ընդգծեց դիտարկում անցկացնելու անհրաժեշտությունը տարբեր շրջաններում վնասակարների տարածման աստիճանը պարզելու նպատակով։

Լեռնային Ղարաբաղի կառավարության ղեկավարը տեղեկացրեց ներկա գտնվողներին մոտ օրերին Հադրութում տեղի ունեցած խորհրդակցության մասին, որի ընթացքում քննարկվել է ենթաշրջանների զարգացման ծրագրի իրականացման ընթացքը։ 

Ղարաբաղի վարչապետը հիշեցրեց, որ առաջիկայում կհաստատվի անասնաբուծության պետական ծրագիրը, որի վերջնական մշակման համար անհրաժեշտ է ներգրավել բոլոր շահագրգիռ անձանց։

«Կառավարությունը լուրջ օժանդակություն կցուցաբերի անասնաբուծությամբ զբաղվող մենատնտեսներին, ինչպես նաև կերային բույսեր, մասնավորապես, եգիպտացորեն արտադրող հողագործներին։ Նրանց հետ համապատասխան մասնագիտական աշխատանք կանցկացվի»,- նշեց Հարությունյանը։

ԼՂՀ վարչապետը կոչ արեց խորհրդակցության մասնակիցներին ջրային ռեսուրսներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել, նպաստել ոռոգման ճիշտ կազմակերպմանը։

Խորհրդակցությանը հստակեցվեցին խոզաբուծության զարգացման աշխատանքների ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։