483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն ակտիվ օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկխոսությանը. Լավրով
14:17
22 Հունվարի 2010

ՌԴ-ն ակտիվ օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի երկխոսությանը, հայտնեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է նախագահների առաջիկա հանդիպմանն, ապա մենք ակնկալում ենք, որ այն կշարունակի Սարգսյանի և Ալիևի միջև նախորդ տարի կայացած երկխոսությունը։ Այն բավականին ինտենսիվ էր՝ որևէ զգալի առաջխաղացման այն չհանգեցրեց, բայց միանգամայն հստակ ամրապնդեց երկու առաջնորդների հարաբերությունները, թույլ տվեց ավելի խորն ընկալել այն հարցերը, որոնք պետք է լուծել։ Եվ մենք ակտիվորեն կողմ ենք հանդես գալիս նմանատիպ երկխոսության շարունակությանը»,- ասաց Լավրովը Մոսկվայում կայացած ճեպազրույցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղի կունենա հունվարի 25-ին Սոչիում։

Ալիևի և Սարգսյանի վերջին զրույցը, որի արդյունքները երկու կողմերը դրական գնահատեցին, անցկացվեց 2009 թվականի նոյեմբերի 22-ին Մյունխենում։ Նախորդ տարի ընդհանուր առմամբ կայացել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների վեց երկկողմ հանդիպում և երկու հանդիպում՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, որից մեկը հուլիսին Մոսկվայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց: