480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+36
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղցի զինծառայողները ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վկաներն են դարձել
10:50
21 Հունվարի 2010

Ղարաբաղցի զինծառայողները ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վկաներն են դարձել չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ չորեքշաբթի ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հարավարևելյան հատվածում՝ Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում միջանձնային, ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել և արձանագրել են հայ դիրքապահները:

Վերջիններիս հավաստմամբ, դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական հենակետին մերձակա բաց տարածքում, որի ժամանակ 7 ասկյարների միջև ծաված վեճը վերածվել է ծեծկռտուքի, իսկ այնուհետև լսվել են փոխհրաձգության ձայներ: Քիչ անց դեպքի վայր է եկել շտապօգնության մի մեքենա և իսկույն հեռացել:

«Ըստ հաստատված տեղեկության, շտապօգնության մեքենայով տեղափոխել են միջադեպի հետևանքով տուժած մահամերձ մի ասկյարի», - ասվում է տեղեկատվության մեջ:

Հատկանշական է, որ դեպքից անմիջապես հետո, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե իբր իրենք զինված հայ զինվոր են սպանել, ով փորձում էր անցնել շփման գիծը:

Մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրների կողմից տարածած այս տեղեկատվությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանն ասել է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և ադրբեջանական կողմը, իր սովորության համաձայն, փորձում է դեպքերը ներկայացնել գլխիվայր:

Ինչ վերաբերում է ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին, ապա ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տվյալների՝ անցած գիշեր և այսօրվա ընթացքում առաջնագծի մի շարք հատվածներում արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղ Աբդուռահմանլի, Չախրլը, Հորադիզ, Կարախանբեյլի, Կուրոպատկինո, Սարջանլու, Շխլար և Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է», - տեղեկացրել են մամուլի ծառայությունից:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Հունիսի 2017
Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, չի սկսվի. Վիգեն Սարգսյան
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի հանդիպեց լրագրողների հետ։
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։