484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԶՈՒ մարտունակությունը զգալիորեն բարձրացել է. ԼՂՀ պաշտպանության նախարար
18:55
14 Հունվարի 2010

 2009 թ.-ին ԼՂՀ ԶՈՒ մարտունակության տեսակետից զգալի առաջընթաց է նկատվում, հինգշաբթի Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանք Մովսես Հակոբյանը:   

Ըստ նրա, 2009 թ.-ին ԼՂՀ պաշտպանության բանակի իրենց տեսակի մեջ  աննախադեպ մարտավարական զորավարժություններ են անցկացվել, որոնց մասնակցել է ողջ բանակը:

«Ընդհանուր առմամբ բանակի մարտունակությունը գնահատվել է բավարար, և զորավարժություններն անցել են պատշաճ մակարդակում: Տեխնիկայի վիճակը, որը վերջին տարիների ընթացքում պարբերաբար կատարելագործվել է, գտնվում է լավ վիճակում և ապահովում է մեր ստորաբաժանումների առաջադրանքների կատարումը»,- նշեց Հակոբյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարը հատուկ անդրադարձել է 2009 թ.-ին պաշտպանության բանակում տեսչական ստուգումների անցկացմանը:

«Անցկացվել է երեք ստուգում՝ երկու ծրագրային, մեկ՝ արտածրագրային, որը, որպես կանոն, լուրջ փորձություն է բանակի համար: Ընդ որում 18-րդ դիվիզիան, որը տեսչական ստուգման է ենթարկվել, բավականին բարձր ցուցանիշներ է ցույց տվել, և ստուգման եկած հանձնաժողովի անդամները շատ գոհ են մնացել, ինչի արդյունքում էլ սպայակազմի մեծ մասը պարգևատրվել է»,- ասաց Հակոբյանը:  

ԼՂՀ Պաշտպանության նախարարը հատուկ նշեց տեսչական ստուգումները տանկային գնդում, որը ցույց է տվել աննախադեպ բարձր արդյունքներ:

Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ 2009 թ.-ին զորքի մարտունակության առումով զգալի առաջընթաց է նկատվել:

«Հնարավոր չէ պատրաստ զինվոր ունենալ, եթե նա չի տիրապետում իր անմիջական պարտավորություններին: Ռազմական ոգին ոչ թե խոսքերով է բարձրանում, այլ գործով: Մասնավորապես՝ անձնակազմի դաստիարակությունն ու ոգու բարձրացումը պետք է իրականացվի կանոնավոր կերպով, ինչպես ամենօրյա ծառայության ընթացքում, այնպես էլ ռազմական հանձնարարությունների, ինչն իր դրական ազդեցությունը կունենա նաև 2010 թ.-ին»,- նշեց Հակոբյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
29 Ապրիլի 2017
Գիշերը ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ և նռնականետ
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ:
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ: