481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վարչապետը ԼՂՀ 2010 թ. պետբյուջեն իրատեսական է համարում
12:11
30 Դեկտեմբերի 2009

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ԼՂՀ խորհրդարանի կողմից ընդունված 2010 թ. պետբյուջեն իրատեսական է համարում:

Հաջորդ տարվա պետբյուջեի եկամուտները կկազմեն 56 միլիարդ 280,1 միլիոն դրամ, ծախսերը՝ 59 միլիարդ 879 միլիոն 737 հազար դրամ, դեֆիցիտը՝ 3 միլիարդ 673,9 միլիոն դրամ: Սեփական եկամուտները սահմանված են 22 միլիարդ 20 միլիոն դրամ սահմաններում (2009 թ.-ի համեմատ` 6,1 տոկոսի աճ): ՀՆԱ-ն կկազմի 115 միլիարդ դրամ: Իրական աճը ծրագրված է 10 տոկոսի սահմաններում:

«Ղարաբաղի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 29-ին ընդունված ԼՂՀ 2010թ. պետբյուջեն իրատեսական է: Գալիք տարում կապահովվեն ոչ միան եկամուտներն ու ծախսերը, այլև կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ ուղղված երկրի սոցիալտնտեսական զարգացմանը», - Ստեփանակերտում նախօրեին տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հարությունյանը:

ԼՂՀ կառավարության ղեկավարն ակնկալում է, որ 2010 թ.-ի վերջին հանրապետությունում կգրանցվի զգալի տնտեսական աճ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: