478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԳՆ-ն նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին՝ Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
20:03
22 Դեկտեմբերի 2009

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուին՝ դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետևանքով սպանվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքի ուղղությամբ շարժվող մի կին»,- նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված նամակում:

«Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանային գոտում բռնությամբ բնակեցված և ռազմական նկատառումներով շահագործվող տեղի բնակիչները անտանելի պայմանների պատճառով փորձում են անցնել ղարաբաղյան կողմը»,- ասվում է նամակում:

ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման հետևանքով, մինչդեռ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները տարեց կնոջ ողբերգական մահը կանխելու համար:

Նամակի պատճենը ուղարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։