486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բուհերի ուսանողների պատվիրակությունը այցելել է Լեռնային Ղարաբաղ
12:34
22 Դեկտեմբերի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ հայկական բուհերի ուսանողների պատվիրակությունը նախորդ շաբաթ այցելել է Լեռնային Ղարաբաղ:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ուսանողները ազգային-մշակութային ծրագիրն իրականացրել են ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների և Ղարաբաղի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Հայաստանից ժամանած երիտասարդներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, համերգ տվել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության տանը: Հայ ուսանողները հանդիպում են ունեցել նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

Ղարաբաղի վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներկային և ապագային վերաբերող հարցեր՝ համահայկական դաշտում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:

Այլ հարցերի թվում ուսանողներին հետաքրքրում էին նաև բանակ-հասարակություն կապն ու Արցախի երիտասարդական քաղաքականությունը, այդ թվում նաև՝ կառավարման համակարգում երիտասարդների ներգրավվածությունը:

Ծրագրի մասնակիցներն ընդունել են ապագայում Արցախի և Հայաստանի մարզերի երիտասարդներն ծրագրում ներգրավվելու մասին ԼՂՀ վարչապետը առաջարկը:

Ավելի քան 60 հոգուց բաղկացած պատվիրակությունը գոհ էր այս նախաձեռնությունից և պատրաստ է իրականացնել դրա առաջարկները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: