485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Շուշիի ջրամատակարարման ներքին ցանցի բարեկարգման աշխատանքները կսկսվեն առաջիկայում
13:53
17 Դեկտեմբերի 2009

Առաջիկա երկու-երեք ամսում կսկսվեն Շուշիի ջրամատակարարման ներքին ցանցի բարեկարգման աշխատանքները, հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։

Ըստ նրա, օրեր առաջ տեղի է ունեցել քաղաքը մատակարարող ջրատարի հանդիսավոր բացումը, և համապատասխան աշխատանքների անցկացումից հետո կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում։

«Զուգահեռ կիրականացվեն Շուշիի մի շարք փողոցների բարեկարգման աշխատանքներ։ Ջրամատակարարմանը և փողոցների բարեկարգմանը զուգահեռ Շուշիում կվերականգնվեն նաև կրթական հաստատությունները։ Կկառուցվի պրոֆտեխուսումնարան, կվերականգնվեն Մշակույթի տունը և գրադարանը»,- ասաց Վարդանյանը։

«Հայաստան» Հիմնադրամի ղեկավարը նշեց, որ ներկայում բանակցություններ են տարվում տարբեր բարերարների հետ, ովքեր նախապես ցանկություն են հայտնել ծրագրեր իրականացնել Շուշիում, սակայն դեռ պարզ չէ, թե որ ծրագրերի իրականացումն իրենց վրա կվերցնեն բարերարները։

Ծրագրերին զուգահեռ Շուշիում կշարունակվեն նաև ղարաբաղյան այլ ծրագրեր։ «Հայաստան» հիմնադրամն իր վրա կվերցնի Ասկերան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագրի իրականացումը, որը կսկսվի առաջիկայում։

Արա Վարդանյանը հայտնեց նաև, որ կրթական հաստատությունները Հիմնադրամի ուշադրության կենտրոնում կլինեն։

«Նախատեսվում է նոր դպրոցներ կառուցել ԼՂՀ Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Մարտունու շրջանի Գիշի և Ճարտար գյուղերում նոր դպրոցներ են կառուցվում։ Ճարտարում կկառուցվի նոր մանկապարտեզ»,- ասաց Վարդանյանը։

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը հայտարարել է, որ 2010 թվականին կշարունակվեն Ղարաբաղի Տող գյուղի դպրոցի աջ մասնաշենքի և մարզասրահի, Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի դպրոցի  շինարարական աշխատանքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: