478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահն իրավապահ կառույցների գործունեության հարցերը քննարկեց ՀՀ ոստիկանապետի հետ
12:31
17 Դեկտեմբերի 2009

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին իրավապահ կառույցների գործունեության հարցերը քննարկեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ։ Այս մասին Սարգսյանը հայտնեց լրագրողներին Ստեփանակերտում։

«ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ոստիկանական գործունեությանը, ղարաբաղցի մեր գործընկերների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Պետության ղեկավարին ներկայացվեցին 2009 թվականի ընթացքում կատարած աշխատանքը և հաջորդ տարում ծրագրված համագործակցության բոլոր ուղղությունները, որոնք պետք է իրագործվեն ԼՂՀ Ոստիկանության հետ համատեղ»,- նշեց Սարգսյանը։

Հայաստանի ոստիկանապետը կարծում է, որ ԼՂՀ ոստիկանության հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քանի որ երկու կողմի շահերն ու խնդիրները լիովին համընկնում են։

«Արցախը մեր պատմական Հայրենիքն է, և մենք կշարունակենք շարունակել ամենօրյա շփումները։ Հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է Հայաստանի ոստիկանության ընդլայնված պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ։ Ոստիկանության առջև դրված են ավելի լուրջ խնդիրներ։ Դրանք կլուծվեն 2010 թվականի ընթացքում»,- ասաց Սարգսյանը։  

Նա հայտնեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի ոստիկանության աշխատակիցների համար աշխատանքային նոր պայմաններ են ստեղծել, և Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչները ժամանել են Ղարաբաղ՝ իրենց գործընկերներին այդ առիթով շնորհավորելու և նրանց հետ այդ ուրախությունը կիսելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։