484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի նախագահը շնորհավորել է Աբխազիայի ղեկավարին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
15:05
16 Դեկտեմբերի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին՝ Աբխազիայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ասվում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,- նշվում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարի ուղերձում։

Փաստաթղթում նշվում է, որ ներկայիս նախագահական ընտրությունները միջազգայնորեն ճանաչված Աբխազիայում պետության ղեկավարի առաջին ընտրություններն են, և այդ գործընթացում էական է Ձեր անձնական ավանդը:

ԼՂՀ նախագահը վստահություն հայտնեց, որ Բաղապշի փորձն ու գիտելիքները կծառայեն Աբխազիայի Հանրապետության հետագա զարգացմանն ու զորացմանը։

«Կրկին շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում: Խաղաղություն և բարգավաճում եղբայրական Աբխազիային»,- ասվում է Լեռնային Ղարաբաղի նախագահի շնորհավորական ուղերձում։

Աբխազիայի գործող նախագահ Սերգեյ Բաղապշը, ԿԸՀ վերջնական տվյալներով, հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 61,16 տոկոսը։ Հանրապետության անկախության հռչակումից հետո առաջին նախագահական ընտրությունները տեղի ունեցան դեկտոմբերի 12-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։