481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ Նախագահը մասնակցել է Շուշի քաղաք մտնող ջրատարի բացման հանդիսավոր արարողությանը
18:17
14 Դեկտեմբերի 2009

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Շուշի քաղաքից 14 կմ հեռավորության վրա գտնվող Թադևոսի աղբյուրներ և մասնակցել Շուշի քաղաք մտնող ջրատարի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, պետության ղեկավարը կարևորել է ջրատարի նշանակությունը Շուշիի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` հավելելով, որ նման կոնկրետ աշխատանքը լավագույն պատասխանն է Արցախի ապագայի շուրջ բոլոր շահարկումներին:

Նախագահը պետական պարգևներ և արժեքավոր նվերներ է հանձնել նախագծի իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունեցած անձանց:

Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է նաև Շուշի քաղաքում կառուցվող ԼՂՀ պաշտպանության բանակի օբյեկտներից մեկը և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Միջոցառումներին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, «Շուշի վերածնունդ» հասարակական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Երվանդ Զախարյանը, պաշտոնատար այլ անձինք և Հայաստանից ժամանած հյուրեր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: