486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ վարչապետը հանդիպել է Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցության վարչական մարմնի անդամների հետ
10:57
27 Նոյեմբերի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի անդամների հետ` ատենապետ Համբիկ Սաֆարյանի գլխավորությամբ:

ԼՂՀ պատվիրակությունը գտնվում էր ԱՄՆ-ում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերություններին, ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր:

 

ԼՂՀ վարչապետն ընդգծել է Հայրենիք-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդման ու ընդլայնման կարևորությունը: Երկուստեք նշվել է Արցախի շենացման կենսական նշանակությունը համայն հայության համար:

 

ԼՂՀ կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել բարերար Հարութ Բրուտյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Արա Հարությունյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի Ազգային խորհրդի անդամների ու հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Վարչապետը ներկաներին ծանոթացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, Շուշիի զարգացման ծրագրերին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին:

Արա Հարությունյանը բարձր է գնահատել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքի հայապահպանության գործում:

Հանդիպումներին մասնակցում էին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում:
10:50
17 Փետրվարի 2017
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների աճ է գրանցվել
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
10:44
16 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը արձակել է շուրջ 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: