+21
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը քայլեր է ձեռնարկում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կանխելու նպատակով
12:43
25 Նոյեմբերի 2009

Դաշնակցությունը որոշակի քայլեր է ձեռնարկում՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կանխելու նպատակով, նախօրեին Ստեփանակերտում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտկոմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Նրա խոսքերով՝ այժմ կուսակցության գլխավոր խնդիրը արձանագրությունների ստորագրումը թույլ չտալու գործընթացն է:

«Մենք կփորձենք ճնշում գործադրել Հայաստանի պատգամավորական կորպուսի վրա, որպեսզի այն հրաժարվի այդ արձանագրությունների վավերացումից: Որքանով դա մեզ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն ես համոզված եմ, որ որոշակի հաջողության մենք կհասնենք», - նշել է Իշխանյանը:

ՀՅԴ Արցախի Կենտկոմի ներկայացուցիչը հայտարարել է, որ «եթե ՀՀ Սահմանադրական դատարանի առումով որոշակի անվստահություն կա, ապա խորհրդարանի մակարդակում գուցե կարելի կլինի հասնել հաջողության՝ հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր անձի ձայնի հաշվին ձևավորվում է միասնական որոշում, իսկ յուրաքանչյուրի հետ առանձին կարելի է աշխատել տարբեր ձևերով, միջոցներով և մեթոդներով»:

«Դաշնակցությունն իրականացնում է այս քաղաքականությունը, և այս ուղղությամբ անցկացրել և անցկացնում է համապատասխան աշխատանք», - ասել է Իշխանյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում:
17:37
01 Սեպտեմբերի 2017
Լավրով. եթե Արևմուտքը ընդուներ մեր հռչակագրերը, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված կլիներ
Ռուսաստանը պատասխանատու կողմ է, որը հստակ հետամուտ է այն հռչակագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ–ում և Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդում։