484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ վարչապետը հանդիպել է ԱՄՆ արևմտյան ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամների հետ
19:53
24 Նոյեմբերի 2009

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին հանդիպել է ԱՄՆ արևմտյան ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամների հետ ԿԿ ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի գլխավորությամբ:

Լեռնային ղարաբաղի պատվիրակությունը ԱՄՆ-ում է գտնվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին մասնակցելու համար, որը նոյեմբերի 26-ին կանցկացվի Լոս Անջելեսում:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայրենիք-Սփյուռք փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Հանրապետության կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Արցախի շարունակական զարգացումը հանդիսանում է հայոց պետականության ամրապնդման կարևորագույն հիմքերից մեկը, և այս գործընթացում հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է լինեն համախմբված ու միակամ:

Այս տեսանկյունից Արա Հարությունյանը կարևորել է Շուշիի վերականգնումը, ինչն իր հերթին հանդիսանում է Արցախի զորացման հանգուցային բաղադրամասերից մեկը:

Հանդիպմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Նույն օրը վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վահան և Անուշ Շամլեյան ազգային վարժարան և հանդիպել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ:

Արա Հարությունյանը բարձր է գնահատել հաստատության դերը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում՝ ընդգծելով, որ հենց դպրոցում է կերտվում ազգի ապագան:

Վարչապետը կարևորել է նաև վարժարանի երկարամյա կապը Աշանի միջնակարգ դպրոցի հետ` այն համարելով Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ օրինակ:

Նոյեմբերի 23-ին  Արա Հարությունյանն այցելել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, ծխական խորհրդի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը ներկաներին ծանոթացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և Շուշիում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին:

Խոսելով Հայրենիք-Սփյուռք կապերի մասին` Արա Հարությունյանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու դերը այդ կապերի հետագա զարգացման և ընդլայնման, Հայոց անկախ պետականության կայացման և Սփյուռքում հայապահպանման գործում:

Նույն օրը վարչապետ Արա Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև բարերար Իսահակ Վարդանյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում շինարարության ոլորտում իրականացվելիք ծրագրերի հետ կապված հարցեր:

Արա Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Իսահակ Վարդանյանին` Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար և հույս հայտնել, որ ակտիվ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը: