483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունները որևէ կերպ չեն առնչվում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ. ԼՂՀ վարչապետ
14:24
19 Նոյեմբերի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունները որևէ կերպ չեն առնչվում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, և դրանց հետագա զարգացումը չի կարող լինել Արցախյան հիմնախնդրում միակողմանի զիջումների և 1915 թվականի ցեղասպանության չճանաչման հաշվին:

Այս մասին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խոսել է նոյեմբերի 18-ին Նյու Յորք քաղաքում ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի և կենտրոնական կոմիտեի անդամ Հրայր Բարոնյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը և Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունները որևէ կերպ չեն առնչվում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, և դրանց հետագա զարգացումը չի կարող լինել Արցախյան հիմնախնդրում միակողմանի զիջումների և 1915 թվականի ցեղասպանության չճանաչման հաշվին:

Վարչապետը նշել է, որ Հայրենիք-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման եւ ընդլայնման հիմքերից մեկը հայրենասեր սերնդի դաստիարակումն է:

Խոսելով Շուշիի վերականգնման մասին` երկուստեք ընդգծվել է այդ գործընթացի կենսական նշանակությունը համայն հայության համար, որի հաջող իրականացումը կտա բազմաթիվ հարցերի պատասխանը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Նույն օրը ԼՂՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի ուղեկցությամբ այցելել է Միավորված ազգերի կազմակերպություն և ծանոթացել այդ հեղինակավոր կազմակերպության կառուցվածքին և աշխատանքներին:

Արա Հարությունյանը նշել է, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը եւ ՄԱԿ-ին մեր հանրապետության անդամակցությունը լոկ ժամանակի խնդիր է:    

 

Այնուհետև կառավարության ղեկավարը մեկնել է Պարամուս քաղաք և Հայ ավետարանչական միության կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցել կազմակերպության գործադիր տնօրեն Էնդրյու Տուրիկյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Հադրութ քաղաքում նոր մանկապարտեզային համալիրի կառուցմանը:

Արա Հարությունյանը բարձր է գնահատել Հայ ավետարանչական միության ներդրումը մեր հանրապետության նախադպրոցական ցանցի վերականգնման ու զարգացման գործում և հույս հայտնել, որ այդ ակտիվ համագործակցությունը կշարունակվի այսուհետ եւս: 

Նոյեմբերի 18-ին Էջուատեր քաղաքում ԼՂՀ վարչապետի գլխավորած պատվիրակության պատվին կազմակերպվել է ճաշկերույթ, որին մասնակցում էին հայկական համայնքի մոտ վեց տասնյակ ներկայացուցիչներ և բարերարներ:

Իր խոսքում Արա Հարությունյանը ներկայացրել է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը, Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

13:01
14 Մարտի 2017
Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։
10:45
14 Մարտի 2017
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի ուղղությամբ
Մարտի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք: