483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի իշխանություններն իրենց հսկողության տակ են վերցրել ԼՂՀ տարածքում գտնվող բոլոր մահմեդական հուշարձանները. ԱԳՆ
18:26
18 Նոյեմբերի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի առաջին իսկ օրից իրենց պահպանության տակ են վերցրել ԼՂՀ տարածքի բոլոր մահմեդական հուշարձանները, այդ թվում` ադրբեջանական գերեզմանատները, ասվում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայության մեկանբանության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը հերթական ճիգերն արեց` ղարաբաղյան կողմին ներկայացնելու աննպաստ լույսի ներքո, այս անգամ պնդելով, որ հայերի կողմից ադրբեջանական գերեզմանատուն է ավերվել:

«Անմիջապես նշենք, որ չնմանվելով մեր հարևաններին, որոնք առ այսօր ամենաբարբարոս մեթոդներով ոչնչացնում են իրենց կողմից վերահսկվող տարածքների հայկական կոթողները, ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի առաջին իսկ օրից իրենց պահպանության տակ են վերցրել ԼՂՀ տարածքի բոլոր մահմեդական հուշարձանները, այդ թվում` ադրբեջանական գերեզմանատները, և ասվածի մեջ համոզվելու հնարավորություն է ընձեռվել Լեռնային Ղարաբաղ այցելած ինչպես բազմաթիվ միջազգային, այնպես էլ ադրբեջանական պատվիրակությունների»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Ինչ վերաբերում է, իբր, հայերի կողմից ադրբեջանական  գերեզմանատան ավերումը վկայող լուսանկարներին, ապա անզեն աչքով իսկ երևում է, որ նշված գերեզմանատան որոշակի ավերումներ կատարվել են իր իսկ` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում իրականացված մարտական գործողությունների հետևանքով: Ահա հենց այդ է փորձում շահարկել Պոլուխովը: Ցավոք, արդեն վաղուց է, ինչ կեղծիքն ու սուտը դարձել են ադրբեջանական քարոզչամեքենայի գործելաոճը: Բոլորի հիշողության մեջ թարմ է մնում, թե ինչպես էր Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը, որը գտնվում է Ալիևների ընտանիքի բարձր հովանու ներքո, փորձում Կոսովոյում  արված լուսանկարները ներկայացնել իբրև Խոջալուի դեպքեր»,- ասվում է փաստաթղթում:

Մեկնաբանության մեջ նշվում է, որ Պոլուխովի հայտարարությունները կարելի է գնահատել որպես մի փորձ` ստվեր նետելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա և շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի իշխանությունների կողմից պարբերաբար կազմակերպվող վանդալիզմից, մասնավորապես, ավտոմայրուղու շինարարության պատրվակով Բաքվում գտնվող առավելապես հայկական` Նարիմանովի գերեզմանատան ավերումից, կամ էլ օրը ցերեկով Նախիջևանի Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումից, որտեղ մարտական գործողություններ չեն եղել:

Ի հավաստումն վերոնշյալի, մեջբերենք մի քաղվածք ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի կողմից կրոնական ազատությունների մասին վերջերս հրապարակված միջազգային հաշվետվությունից.«Էթնիկ հայերի նկատմամբ թշնամանքը նրանց մեծամասնությանը ստիպել է լքել երկիրը 1988-1990 թ.թ. ընթացքում, և բոլոր հայկական եկեղեցիները, որոնցից շատերն ավերվել են ազգային հողի վրա /ավելի քան տասնյակ տարիներ առաջ/զանգվածային անկարգությունների ժամանակ, մնում են փակ»:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։
10:53
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ։
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։