484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ վարչապետ մի շարք հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում
16:43
18 Նոյեմբերի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նոյեմբերի 17-ին Նյու Յորք քաղաքում այցելել է Սուրբ Վարդան մայր տաճար և Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդարանում հանդիպում ունեցել թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի, մի շարք կազմակերպությունների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Արա Հարությունյանը ներկայացրել է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ընթացքն ու հեռանկարները:

«ԼՂՀ կառավարության ղեկավարը նշել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների շարունակական զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը և այդ գործում եկեղեցու կարևոր դերակատարությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Երկուստեք ընդգծվել է նաև Շուշի քաղաքի նշանակությունը և նրա շենացման կարեւորությունը հայ ժողովրդի և պետականության համար:

Նույն օրը վարչապետ Արա Հարությունյանն այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և հանդիպել Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր:

Արա Հարությունյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ում մեծ նշանակություն են տալիս միջազգային տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդրի անկողմնակալ և ճշմարտացի ներկայացմանը, և այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի ՄԱԿ-ը:

ԼՂՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի ներկայացուցչությունն ակտիվացրել է աշխատանքն այս ուղղությամբ, և նման գործելաոճը պետք է պահպանվի նաև հետագայում:    

Նոյեմբերի 17-ին վարչապետ Արա Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև Հայ ոսկերիչների միության մի խումբ անդամների հետ` կազմակերպության նախագահ Պոլ Մինոյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին և տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Վարչապետը կարևորել է նման միությունների դերը` նշելով, որ նրանց արդյունավետ գործունեությունը հանդիսանում է հայկական համաշխարհային բիզնես ներուժի համախմբման և հայրենիքի հետ գործնական ու փոխշահավետ համագործակցության զարգացման անհրաժեշտ պայմաններից մեկը:-0-

ԱՄՆ-ում ԼՂՀ վարչապետի հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ
17:56
12 Ապրիլի 2017
Գոյություն ունի մի պայման, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշել է այն պայմանը, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը։
10:25
12 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։