486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղը զուտ հայկական տարածք է. թուրք լրագրող
14:50
16 Նոյեմբերի 2009

Լեռնային Ղարաբաղը զուտ հայկական տարածք է, Լեռնային Ղարաբաղի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ստեփանակերտում գտնվող լրագրող Նագեհան Ալչեն, ով Ստամբուլում հրատարակվող «Աքշամ» թերթի թղթակիցն է:

«Մենք Թուրքիայում սխալվում էինք, Ղարաբաղը հարյուրտոկոսանոց հայկական տարածք է, և մենք հասկացել ենք, որ դուք բավականին վճռական ենք այդ հողերը չզիջելու հարցում»,-ասել է նա:

Լրագրողը նշել է, որ ցանկանում էր սեփական աչքերով տեսնել Լեռնային Ղարաբաղը, անձամբ ծանոթանալ ղարաբաղցիների աշխարհայացքի, հեռանկարների և ակնկալիքների հետ: «Դիմելով իմ գլխավոր խմբագրին Ղարաբաղ մեկնելու առաջարկով՝ ես դրական պատասխան ստացա», - ասել է Ալչեն:

Լրագրողի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի շուրջ գոյություն ունեցող տարածքային վեճը հետաքրքրում է նաև Թուրքիային:

«Այն, ինչ ես տեսա այստեղ, ցրեց Ղարաբաղի անցյալի և ապագայի վերաբերյալ մինչ այժմ գոյություն ունեցող կասկածները: Այս ամենին հիմնականում նպաստեցին մի շարք պաշտոնատար անձանց և շարքային քաղաքացիների հետ ունեցած զրույցները: Մենք տպավորված ենք Ստեփանակերտով և մտադիր ենք կրկին այցելել այստեղ», - նշել է Ալչեն:

Միաժամանակ լրագրողն ասել է, որ Ստամբուլում բնակվող հայերը «հատկանշական դեր են խաղում մեգապոլիսի հասարակական և մշակութային կյանքի ակտիվացման գործում»:

Իր կարծիքն արտահայտելով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ Ալչեն նշել է, որ պատմաբան չէ և չի կարող ասել, թե, արդյո՞ք, եղել է դա ցեղասպանություն, ողբերգություն, սակայն հավաստիացրել է, որ «1915 թ.-ին տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ»:

«Ես ցավում եմ նման երևույթների համար: Մենք պետք է ընկերներ դառնանք, քանի որ եղել ենք ընկերներ և միասին պատմություն ենք կերտել: Պետք է անցյալից ներկա և ապագա տեղափոխել այդ ընկերությունը և ոչ թե տխրությունը», - ասել է Ալչեն:

Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված երկու երկրների իշխանությունների փորձերը՝ լրագրողը հայտարարել է, որ «մենք ցանկանում ենք, որպեսզի սահմանները բացվեն, սակայն ղարաբաղյան խնդիրն այդ գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկն է: Մեր կառավարությունը հայտարարում է այն մասին, որ մինչև ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի, սահմանները չեն բացվեն: Կապրենք, կտեսնենք»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտավախություններ չունի՞ Ադրբեջանի իշխանությունների կողմից անհամազոր արձագանքների կապակցությամբ՝ Ալչեն հայտարարել է, որ «Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, գոհ չեն լինի այն փաստից, որ մենք գտնվում ենք Ղարաբաղում, մենք գիտենք այդ մասին»:

«Կփորձենք լինել անաչառ, ներկայացնել տարածաշրջանի բնութագիրն ու գրել ճշմարիտ պատմություններ: Հնարավոր է, որ Ադրբեջանում մեզ պերսոնա նոն գրատա համարեն, սակայն ես չեմ ցանկանում նեղացնել որևէ մեկին Ադրբեջանում և Հայաստանում: Սա պարզապես իմ աշխատանքն է, ես լրագրող եմ և, ելնելով իմ մասնագիտությունից, պետք է այցելեմ ամեն տեղ», - նշել է Ալչեն:

Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում թուրք լրագրողը լուսանկարչի հետ ծրագրում է այցելել Շուշի, հանրապետության մի շարք բնակավայրեր, հանդիպել փախստականների հետ և ծանոթանալ նրանց կենցաղի և կարգավիճակի հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում: