485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում ուշիուշով հետևում են Ղարաբաղում ընթացող քաղաքական գործընթացներին. ԼՂՀ խորհրդարանի խոսնակ
11:41
13 Նոյեմբերի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանում ուշիուշով հետևում են Ղարաբաղում ընթացող քաղաքական գործընթացներին, Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը:

ԼՂՀ խորհրդարանի խոսնակի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-3-ն աշխատանքային այցով եղել է Մոսկվայում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի պաշտոնական անձանց և փորձագիտական շրջանակների հետ: Պատվիրակության կազմում էին ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարպատ Ավանեսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ու Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:

Ղուլյանի խոսքերով, ղարաբաղյան կողմի խնդիրն է ռուսաստանցիների համար բացահայտել կամ փորձել միասին բացահայտել այն բոլոր նրբությունները, որոնք այժմ պակասում են քննարկումներում:

«Մասնավորապես, եթե հիշենք մեր հանդիպումը ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հետ, ապա, իհարկե, ռուսական քաղաքական վերնախավում մնում են հարցեր կապված այն բանի հետ, թե վերջիվերջո ինչ ենք մենք ցանկանում՝ Լեռնային Ղարաբաղի անկախություն, թե Հայաստանի հետ վերամիավորում», - նշել է Ղուլյանը:

«Մենք, իհարկե, փորձեցինք ոչ այնքան մեր անձնական դիտարկումներով կամ անձնական դիրքորոշմամբ ապացուցել, թե ինչ ենք ուզում, այլ պարզապես նրանց ներկայացնել այն բնական փաստերն ու փաստարկները, որոնք խոսում են իրենք իրենց փոխարեն», - ասել է Ղուլյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
10:50
11 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. ադրբեջանական ԶՈւ–ի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
12:12
10 Հունվարի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ն կոչ է անում Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի սպանված զինծառայողի մարմինը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել:
10:38
09 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։