481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հավանության է արժանացրել 2010 թ. պետական նպատակային մի շարք ծրագրեր
11:27
11 Նոյեմբերի 2009

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նախօրեին հերթական նիստի ժամանակ, որը վարում է ՀՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, հավանության է արժանացրել 2010 թ. պետական նպատակային մի շարք ծրագրեր:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին ընդունվել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության, գիտատեխնիկական, առողջապահական, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության 2010թ. պետական նպատակային ծրագրերը:

Ի կատարումն ԼՂՀ նախագահի համապատասխան  հրամանագրի, կառավարությունը որոշում է ընդունել 2009թ. աշնանային զորակոչը կազմակերպելու մասին: Այդ նպատակով ստեղծվել է հանրապետական զորակոչային հանձնաժողով ԼՂՀ զինկոմիսար Ֆելիքս Գաբրիելյանի գլխավորությամբ, և հաստատվել դրան կից բժշկական հանձնախմբի կազմը:

ԼՂՀ-ում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, հատուկ վտանգավոր վարակի ներթափանցման ու տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով` գործադիրը հաստատել է H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ  միջոցառումների կազմակերպման հանրապետական հանձնաժողովի կազմը վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովին հանձնարարվել է մշակել միջոցառումների ծրագիր և այն ներկայացնել ԼՂՀ կառավարություն:

Նիստում գործադիրը հավանություն է տվել ևս մի հանձնաժողովի ստեղծմանը: Այն պետք է զբաղվի ԼՂՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից  ավարտված կատարողական վարույթների քննարկման հարցերով: Միջգերատեսչական այդ հանձնաժողովը կղեկավարի արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը:

Կառավարությունը հաստատել է ճանապարհային լուսացույցերին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները, ինչպես նաև հավանության է արժանացրել անշարժ գույքի կադաստրի համակարգին վերաբերող մի շարք որոշումներ:

Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲԸ՝ 10 մլն դրամ կանոնադրական կապիտալով, որը համապատասխանում է 100 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով: Պետական նոր ընկերությունը պետք է կարևոր դեր խաղա հանրապետությունում ջրի հետ կապված խնդիրները ժամանակին և արդյունավետորեն լուծելու համար:

Նիստի վերջում փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը գործադիր իշխանության պատասխանատու ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ԼՂՀ 2010թ. պետբյուջեի կազմումը ավարտական փուլում է և դրա ընդունման գործընթացը չձգձգելու համար անհրաժեշտ է ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: