478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը մեղադրում է գերմանացի լրագրողին Ղարաբաղի մասին խեղաթյուրված հոդված հրապարակելու մեջ
12:59
05 Նոյեմբերի 2009

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը բաց նամակ է հղել «Բեռլիներ ցայտունգ» թերթի գլխավոր խմբագրին, որում թերթի լրագրողը մեղադրվում է ղարաբաղյան հարցի մասին խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու մեջ:

«Ափսոսանքով ենք նշում, որ  լրագրող Թոբիաս  Ասմութը, հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով, թերթի ընթերցողներին է ներկայացրել մակերեսային ու աղճատված մի հոդված` առանց խորամուխ լինելու ղարաբաղյան խնդրի դրդապատճառների ու էության մեջ: Այնպես որ, հեղինակը առանց մի առանձին դժվարության նման բազմաթիվ հոդվածներ կարող էր շարադրել իր կացարանում` օգտվելով տարատեսակ կայքէջերից», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած բացի նամակի մեջ:

«Եթե «Բեռլիներ ցայտունգի» համար խոսքի ու մամուլի ազատությունը հավասարազոր է ճշմարտության դեմ մեղանչելուն` դա արդեն միանգամայն այլ խնդիր է», - նշել է ԼՂՀ արտգործնախարարությունը:                                                                                                                                 

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունից նշել են, որ գերմանական «Բեռլիներ ցայտունգ» թերթի լրագրողը, անձամբ լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ցանկության դեպքում անգամ չէր կարող չնկատել, թե անհավասար գոտեմարտում  ահավոր զրկանքներ, ավերածություններ ու ցավ տեսած ժողովուրդն ինչպես է կարողացել իրականացնել ինքնորոշման  իր իրավունքը, հերոսաբար հաղթահարել պատերազմի արհավիրքները, վերականգնել պետական ենթակառույցները, իրականացրել արմատական բարեփոխումներ և կառուցել  եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն:                                                                                       

«Երկրորդ աշխարհամարտից հետո, տասնյակ տարիներ գերմանացիները երազել են միասնական պետության մասին, ապրել այդ գաղափարով: Չենք կարծում, թե գերմանական ժողովրդի այս ձգտումը մեկ այլ ժողովրդի կողմից կարող էր կասկածի տակ առնվել: Ուղիղ քսան տարի առաջ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում գերտերությունների կամոք փլուզվեց Բեռլինի սահմանազատիչ պատը և գերմանական ժողովուրդը ոչ միայն միավորվեց, այև ձեռք բերեց լիարժեք անկախություն, որի համար սրտանց ողջունում ենք հին աշխարհի այս ինքնատիպ ու տաղանդավոր ժողովրդին»,  - ասված է նամակում:                                                                          

Մամուլի ծառայությունից նշել են, որ Լեռնային Ղարաբաղում անկախությունը նվաճեցին առաջին հերթին  չեզոքացնելով ադրբեջանական ագրեսիան, պաշտպանելով երեխաների, կանանց ու ծերերի կյանքը: «Այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու կամքն ու իրավունքը: Ասել է թե` անկախությունն ու ազատ ապրելու իրավունքը սկուտեղի վրա  ինչ որ մեկը չի մատուցել Լեռնային Ղարաբաղին: Եվ եթե այսօր  մեր հանրապետության բնակչությունը կազմում է ընդամենը  140 հազար, ապա դա նույնպես Խորհրդային Ադրբեջանի ընդգծված հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից է, այլապես այսօր ավելի քան մեկուկես միլիոն ղարաբաղցի հայեր և նրանց հետնորդները այլ պետությունների  քաղաքացիներ չէին հանդիսանա: Այնպես որ, ինչպես գերմանացիները ոչ վաղ անցյալում, այսօր մենք նույնպես ձգտում ենք ինքնիշխանության», - նշվում է նամակում:                                                                                                                                      

«Արդեն քսան տարի է, ինչ գերմանացիները Բեռլինի երբեմնի սահմանազատիչ պատի քարերն ու բեկորներն են փայփայում որպես սուրբ նշխարներ: Միանգամայն այլ է իրողությունը Լեռնային Ղարաբաղում: Այստեղ սրբություն  են դարձել հանուն անկախության, հանուն ազատ ապրելու  իրավունքի  ղարաբաղյան պատերազմում նահատակված զինվորների մարմարե  հուշաքարերը: Ձեր թերթի թղթակիցը ոչ մի կերպ չէր կարող չնկատել դա», - ընդգծել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։