487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ վարչապետը հացաթխման հարցեր է քննարկել հանրապետության հաց արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ
19:58
04 Նոյեմբերի 2009

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է հանրապետության հաց արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտում առկա մտահոգիչ կացությունը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչությունից, կառավարության ղեկավարը ներկաներին իրազեկել է, որ վերջերս տեսչական ստուգումներ են անցկացվել շուրջ երկու տասնյակ ձեռնարկություններում, արձանագրվել անթույլատրելի փաստեր:

Առողջապահական համակարգի ծառայողների հաղորդած տվյալներով` հաց արտադրող տասնյակ արտադրամասերում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ նորմերը, չկան հացաթխման անհրաժեշտ պայմաններ, վատ է կազմակերպվում մատակարարումը: Ստուգումների արդյունքներով մի շարք ձեռնարկություններ տուգանվել են, իսկ 5 օբյեկտում միառժամանակով դադարեցվել է արտադրությունը:

Վարչապետ Ա.Հարությունյանն ընդգծել է, որ «գործ ունենք բնակչության առողջության խնդրի հետ, ուստի պետք է շտապ ձեռնարկել հնարավոր ամեն ինչ հացարտադրությունում նորմալ պայմաններ ստեղծելու համար»:

«Այդ հարցում պետությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնելու գործարարներին: Կառավարության ղեկավարը հայտնեց, որ նրանք իրենց ձեռնարկությունները վերակառուցելու և բարեփոխելու համար այսօր իսկ կարող են արտոնյալ վարկեր վերցնել Արցախի ներդրումային հիմնադրամից»,- ասաց Հարությունյանը։  Խնդիրներ ունեցող ձեռնարկություններին տրվեց մեկ տարի ժամկետ` իրավիճակը բարվոքացնելու համար:

Վարչապետի խոսքով` կառավարությունը հետևողական կլինի սննդի արտադրության մյուս ճյուղերում ևս կարգուկանոն հաստատելու հարցում:

Հանդիպման ժամանակ իրենց առանձին նկատառումները հայտնեցին հացարտադրողները, որոնց կապակցությամբ գործադիր իշխանության ներկայացուցիչները տվեցին պարզաբանումներ: Մասնավորապես խոսք եղավ հացի գինը շուկայական տրամաբանության սահմաններում պահպանելու անհրաժեշտության մասին:

Քննարկմանը ներկա էին ԼՂՀ առողջապահության նախարար Ա.Խաչատրյանը, հարկային պետական ծառայության պետ Ա.Բալայանը, Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահ Կ.Եսայանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։