486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանում պատմական փաստերի և իրադարձությունների խեղաթյուրման հարցում հսկայան փորձ է կուտակվել. ԼՂՀ ԱԳՆ
15:58
03 Նոյեմբերի 2009

Ադրբեջանում պատմական փաստերի և իրադարձությունների խեղաթյուրման հարցում հսկայան փորձ է կուտակվել:

«Այն, որ Ադրբեջանում պատմական փաստերի ու իրադարձությունների աղավաղման ու խեղաթյուրման հարցերում հսկայական փորձ են կուտակել, հանրահայտ իրողություն է: Եվ ահա Ադրբեջանին սփոփելու նպատակով, թուրքական «Սաբահ» թերթը կեղծիքների թողարկման ոլորտում կրտսեր եղբորը գերազանցելու փայլուն օրինակ է մատուցում` ապակողմնորոշելով և մոլորեցնելով իր բազմահազար ընթերցողներին», - ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանի՝ «Սաբահ» թուրքական թերթում տպագրված հոդվածի կապակցությմաբ արված մեկնաբանության մեջ:

Մեկնաբանության մեջ նշվում է, որ թերթի խմբագրակազմը երևի թե լավ գիտե, որ իր ընթերցողները շատ հեռու են տարածաշրջանին առնչվող պատմական անցքերից:

«Այնպես որ նրանց կարելի է հրամցնել ցանկացած անհեթեթություն, ինչպես օրինակ թեկուզ հետևյալ բնույթի այսպիսի մի ապատեղեկատվություն` Ղարաբաղը ինչ որ ժամանակ եղել է Օսմանյան կայսրության կազմում, և երբ անցել է Ռուսաստանին, իբր նրա բնակչության ոչ ավել, ոչ պակաս 95 տոկոսը կազմում էին թուրքերը», - ասվում է մեկնաբանության մեջ:

««Թուրքական ժողովրդական առածն ասում  է`դժոխք ճանապարհվող մարդը ընկեր է փնտրում: Ադրբեջանի համար այդ ընկերը վաղուց է գտնվել հանձին Թուրքիայի, որոնց հարաբերությունների միջուկը ոչ թե «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի իրականացումն է կամ անաչառ ու հավիտենական բարեկամության մասին հավաստիացումներն ու հաճոյախոսությունները, այլ հայատյացությունը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի միջազգային հեղինակությունը նսեմացնելու ախտի հասնող մարմաջը: Այս առումով ամենևին պատահական չէ ս. թ. հոկտեմբերի 20-ի`  թուրքական «Սաբահ» թերթում ոմն Նազըլ Յըլրջակի հեղինակությամբ տպագրված հոդվածը: Ըստ թերթի, պարզվում է, որ դեռևս 11-րդ դարից մինչև 1800-ական թվականները Ղարաբաղը գտնվել է թուրքերի հպատակության ներքո: Չնայած նույն հոդվածում միանգամայն անտեղի կերպով հատուկ շեշտվում է, որ «Թայիփ Էրդողանը փայլուն հիշողություն ունի»,  այնուամենայնիվ, կասկածի տեղիք է տալիս թուրքական հեղինակավոր թերթի հիշողությունը: Այլապես մոռացության չէին մատնի, թե  11-րդ դարից մինչև 20-րդ դարի քսանական  թվականները  իրենց նախորդները քանի-քանի անգամներ են Ղարաբաղում և նրա մատույցներում  ջարդվել ու մազապուրծ ճողոպրել առանց ետ նայելու», - նշվում է մեկնաբանության մեջ:

Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Սաբահ» թերթի հիպերբոլիկ երևակայությունը սահմաններ չունի: Այս հարցում նույնպես գերազանցելով ադրբեջանական լրատվամիջոցներին, մեղադրանք է ներկայացնում Ռուսաստանին, իբր վերջինս անցյալ դարերում Ղարաբաղի տարածքից վտարել է թուրք բնակչությանը` նրանց փոխարեն բնակեցնելով հայերին: Բարեբախտաբար այս թերթը անտեղյակ է, թե հայերը որ մոլորակից են ժամանել այս տարածաշրջան: Իմանար` անկասկած այդ մասին էլ կգրեր: Թերթը գրչի թեթևակի մի հարվածով  ղարաբաղյան պատերազմի հետեևանքով ադրբեջանցի տեղահանվածների թիվը եռապատկում և հասցնում է մեկուկես միլիոնի: Ավելին, պարզվում է, որ Շուշիի թանգարանում պահվող հնագույն ձեռագրերը առևանգվել են հայերի կողմից: Թերթը ավելորդ է համարում գրել, թե գիր չունեցող քոչվոր ցեղերը (այժմ ադրբեջանցիները) հնագույն ժամանակներում ինչ գրերով են ստեղծել այդ ձեռագրերը կամ ինչի մասին են  վկայում դրանք», - նշվում է մեկնաբանության մեջ:

««Թերթը համառությամբ լռել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի և այլ տասնյակ բնակավայրերի խաղաղ հայ բնակչության հանդեպ ադրբեջանցիների ցուցաբերած վայրագությունների մասին: Դրա փոխարեն իր սուրբ պարտքն է համարել անդրադառնալ Խոջալլուի հետ կապված իրադարձություններին, իհարկե, նախ զգալիորեն ուռճացնելով սպանվածների և վիրավորների թիվը, ապա հայերին ներկայացնելով որպես հրեշներ: Անշուշտ սխալ կլիներ «Սաբահ» թերթից ճշմարիտ տեղեկատվություն ակնկալել ղարաբաղյան իրադարձությունների առնչությամբ: Հո՞ չէր արձանագրի , որ հայերը Խոջալլուի խաղաղ բնակիչներին հատուկ միջանցք էին տրամադրել անվտանգ հեռանալու ռազմական գործողությունների թատերաբեմից: Եվ որ այդ ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե բուն Խոջալլուի տարածքում, այլ Աղդամի մատույցներում, այն տարածքում, որը գտնվում էր ադրբեջանական զինուժի, ավելի ստույգ` Ադրբեջանի ժողովրդական ճակատի հրոսակախմբերի վերահսկողության տակ: Հայերը ինչպես կարող էին կռահել, որ հանուն իշխանափոխության, ժողովրդական ճակատի բախտախնդիրները կրակ կարող են բացել յուրայինների վրա և ոչնչացնել անզեն ու անօգնական մարդկանց: Երևի թե Ադրբեջանի ժողովրդական ճակատի տաք պարագլուխները իշխանության հասնելու այլընտրանք չունեին, մանավանդ որ տեղի ունեցած միջադեպը նախ կվերագրեն հայերին և ապա ամենակարևորը` կմեղադրեն իշխանություններին  ադրբեջանցի խաղաղ բնակիչների անվտանգության ապահովման գործում հանցավոր անտարբերության մեջ: Ընդհանուր առմամբ, ադրբեջանցիները ինտերնետը լցրել են այսպես կոչված «Խոջալլուի ցեղասպանության» կեղծ քարոզչությամբ, և այստեղ գլխավոր կազմակերպիչը Հեյդար Ալիևի անվան պետական հիմնադրամն է, որը, մասնավորապես, գույները խտացնելու համար  բացահայտ կեղծիք է օգտագործել` լուսանկարներում պատկերված Կոսովոյի այլանդակված դիակները ներկայացնելով որպես Խոջալլուի ողբերգության զոհեր», - ասվում է մեկնաբանության մեջ:

««Թվում է` «Սաբահ» թերթը ադրբեջանական լրատվամիջոցներից վարակվել է ծերունական մարազմով, քանզի նման ախտանշանները ակնհայտորեն առկա են: Այլապես այս կապակցությամբ գոնե մի աննշան մեջբերում կաներ Ադրբեջանի նախկին նախագահ, ոչ պակաս հայատյաց Այազ Մութալիբովից: Այնուհանդերձ, արժանին պետք է մատուցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներին, որոնք ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկներ էին արել: «Սաբահը» միտումնավոր  համր լռություն է պահպանում նաև այս ամենի շուրջ, իսկ դրա փոխարեն, իբր իմիջիայլոց գրում է. «Գուցե՞ Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը սկսի հեռուստասերիալ ցուցադրել Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի և Խոջալլուի ջարդերի մասին»», - նշվում է մեկնաբանության մեջ:

««Ինչ խոսք, առաջարկությամբ հանդես գալը չի կարելի մեղք որակել: Ճշմարտությունը խեղաթյուրելն է մեղք: Չենք կարծում, որ երբևէ «Սաբահ» թերթին կհաջողվի իր մեղքերին թողություն տալ: Չնայած դրան, այնուամենայնիվ, արժե ձգտել, թեկուզ հանուն ինքնամաքրման:  Իսկ գուցե՞  Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը այդ հեռուստասերիալների հեռարձակումը սկսի 1915 թվականի դեպքերից: «Սաբահ» թերթը երբևէ համարձակություն կունենա՞ հանդես գալ նման առաջարկությամբ:

«Իսկ ինչ վերաբերվում է Ղարաբաղի հանդեպ Թուրքիայի դիրքորոշմանը, ապա ԼՂՀ-ում դրան վերաբերվում են, անչափ մեղմ ասած, սառը անտարբերությամբ», - ասվում է ԼՂՀ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ: