480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Մարսելի բնակչությունն ու իշխանությունները համակրում են ղարաբաղցիներին անկախության համար իրենց պայքարում. փոխքաղաքապետ
16:22
02 Նոյեմբերի 2009

Մարսելի բնակչությունն ու իշխանությունները համակրում են ղարաբաղցիներին անկախության համար իրենց պայքարում, ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության պատվին կայացած ընդունելության ընթացքում։

Պատվիրակության կազմում են ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը,  Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը և ԼՂՀ ԱԳՆ բազմակողմ համագործակցության  վարչության պետ Իրինա Բեգլարյանը։ 

«Ընդունելությանը Մարսելի քաղաքապետի անունից ողջունելով ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝  քաղաքապետի առաջին տեղակալ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռոլան Բլյումն ընդգծեց Մարսելի բնակչության ու քաղաքի իշխանությունների համակրանքը ԼՂՀ անկախության պայքարի հանդեպ: Հավարտ իր խոսքի՝ Ռոլան Բլյումը Մարսելի քաղաքապետի անունից Պատվո մեդալ հանձնեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին»,- տեղեկացնում է ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը։
         
Իր հերթին Ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված հուշամեդալ հանձնելով Մարսելի փոխքաղաքապետին՝ Աշոտ Ղուլյանը պատասխան խոսքում ջերմ ընդունելության և աջակցության համար երախտագիտություն հայտնեց Մարսելի իշխանություններին և հայ համայնքի ներկայացուցիչներին, վերահաստատեց Արցախի ժողովրդի հավատարմությունը ազատության և անկախության համամարդկային արժեքներին:

Նույն օրվա երեկոյան ԼՂՀ պատվիրակությունը հյուրընկալվեց «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» (JAF) միության մշակութային կենտրոնում, որտեղ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և միության ղեկավարները քննարկեցին մշակութային և երիտասարդական բնույթի համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները` առկա  համագործակցությունը խորացնելու նպատակով: Իսկ ուշ երեկոյան, կենտրոնի դահլիճում ներկայացվեց «Արցախի ձայներ» համույթի երաժշտական ծրագրի բեմադրությունը:

Համերգի ավարտին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալական խոսք ուղղեց ներկաներին` կոչ անելով շարունակել հոգածությունն Արցախի հանդեպ:

Նույն օրվա երեկոյան Մարսելի հայ համայնքի «Համազգային» կենտրոնում կայացավ պատվիրակության հանդիպումը քաղաքի և հարակից շրջանների հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ միությունների ներկայացուցիչների հետ:

Հանդես գալով մարսելաբնակ հայրենակիցներին ուղղված ողջույնի խոսքով՝ ԼՂՀ ԱԺ նախագահը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց պատվիրակության այցելության ծրագիրը, կայացած հանդիպումներից ստացած տպավորությունները և Ֆրանսիայում անցկացվելիք առաջիկա հեռախոսամարաթոնի հետ կապված խնդիրները:

Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց հայության համար հրատապ քաղաքական հարցերի, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի և հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների շուրջ:

Զրույցի ընթացքում Աշոտ Ղուլյանը և պատվիրակության անդամները պատասխանեցին ներկաների հարցերին: Հանդիպման մասնակիցներն իրենց խոսքում ընդգծեցին առաջիկա համահայկական դրամահավաքին հայության բոլոր հատվածների ակտիվ մասնակցության կարևորությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։
16:49
16 Հունիսի 2017
ԼՂ խնդիրը կլուծվի, եթե ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության գան. Մեթյու Բրայզա
Ամերիկացի նախկին դիվանագետը կարծիք է հայտնել, թե ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը հետաքրքրված չեն պատերազմով: