481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Շուշիի վերականգնումը կարևոր նշանակություն ունի անկախ հայկական պետականության համար. ԼՂՀ նախագահ
20:03
26 Հոկտեմբերի 2009

Արցախի հին մայրաքաղաքի` Շուշիի վերականգնումը կենսական նշանակություն ունի հայոց անկախ պետականության համար, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց Մոսկվայում հայազգի ռուս գործարարների ու բարերարների հետ հանդիպման ժամանակ:

«Շուշին մի քաղաք է, որը դարեր շարունակ եղել է Արցախի քաղաքական, հոգևոր և մշակութային կենտրոնը: Մենք ուզում ենք վերակենդանացնել Շուշիի երբեմնի փառքը, քաղաքը դարձնել ժամանակակից, ծաղկուն ու զարգացող»,- ասաց ԼՂՀ նախագահը:

Սահակյանը կարևորեց Շուշիի վերականգնման գործընթացում գործարարների ու բարերարների մասնակցության պատրաստակամությունը:

«Շուշիի զարգացումը արժանապատվության խնդիր է: Նրա շենացումը ցույց կտա աշխարհին մեր միասնականությունը և միակամությունը` ազգային արժեքների պաշտպանության, անկախ և ինքնիշխան պետության շարունակական զարգացման ու զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ միասին մեզ կհաջողվի արդյունավետորեն լուծել նաև այս խնդիրը և արձանագրել մեր ընդհանուր հերթական հաղթանակը»,- ընդգծել է Ղարաբաղի նախագահը:

Նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները Շուշի քաղաքի և ամբողջ շրջանի զարգացումը դիտում են որպես ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող խնդիր:

«Այդ իսկ պատճառով նախատեսում ենք Շուշի տեղափոխել մի շարք պետական մարմիններ և գերատեսչություններ` հանրապետության դատական համակարգը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, պաշտպանության բանակի որոշ ստորաբաժանումներ, գրողների միությունը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղը և մի շարք այլ օղակներ: Համոզված ենք, որ այս միջոցառումները նոր լիցք կհաղորդեն քաղաքի զարգացմանը: Շուշիի շենացման գործում մեծ դեր են կատարում տարբեր հիմնադրամներ ու կազմակերպություններ, անհատ բարերարներ, ում մեր ժողովուրդը խորապես երախտապարտ է»,- հավելել է Սահակյանը: 

Նա ընդգծել է, որ անելիքները Շուշիում շատ են և բազմաբնույթ` բնակելի շենքերի, կրթական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, մշակութային օջախների, ճանապարհների, ջրամատակարարման ցանցի և այլ օբյեկտների կառուցում և վերանորոգում: 

Անդրադառնալով քաղաքի պատմությանը՝ ԼՂհ նախագահը նշել է, որ պատմականորեն Շուշին բազմաբնույթ դերակատարություն է ունեցել ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի կյանքում: 18-19-րդ դարերում այն նաև Անդրկովկասի ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական կենտրոններից մեկն էր:

«20-րդ դարի սկզբներին քաղաքում գործում էին տասնյակ գործարաններ, կրթական ու մշակութային օջախներ, լույս էր տեսնում 22 անուն թերթ` հայերեն և ռուսերեն լեզուներով, տնտեսական սերտ կապեր ուներ Ռուսաստանի, Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի խոշոր քաղաքների հետ: Շուշին տվել է նաև գիտական, մշակութային, ռազմական, քաղաքական գործիչների մի ողջ համաստեղություն»,- ասել է Սահակյանը:

Նրա խոսքով՝ քաղաքի պատմության ամենաողբերգական շրջանը 20-րդ դարի սկիզբն էր: 1905 թվականին քաղաքում կազմակերպվեց հայկական առաջին կոտորածը, որի զոհը դարձան հարյուրավոր անմեղ մարդիկ:

«1918-1920 թվականներին Շուշին եղել է Արցախի ազատագրական շարժման կենտրոնը, ինքնակառավարվող Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: 1920 թվականին քաղաքը ավերվում է ու հայաթափվում»,- ասել է նախագահը:

«Արցախյան պատերազմի տարիներին Շուշին դարձել էր ադրբեջանական ամենախոշոր ռազմական հենակետերից մեկը` մահ սփռելով մայրաքաղաք Ստեփանակերտի և հարակից հայկական բնակավայրերի վրա:

1992 թվականի մայիսի 9-ը շրջադարձային եղավ և Արցախի, և համայն հայության համար. ազատագրվեց Շուշին, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցների սրտերում: Սարդարապատից հետո սա մեր ամենամեծ հաղթանակն էր, հաղթանակ և ռազմական, և հոգեբանական տեսակետից»,- նշել է նախագահը:

Նա ընդգծել է, որ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի ենթագիտակցության մեջ արթնացրեց հավատը սեփական ուժերի հանդեպ, համախմբված ու միասնաբար հաղթանակի հասնելու վստահությունը, ազատ ու անկախ պետականություն կերտելու վճռականությունը:

«Այս մեծ հաղթանակը համահայկական էր իր բնույթով: Շուշիի ազատագրմանը մասնակցում էր ողջ հայ ժողովուրդը, համայն հայությունը նյութական ու բարոյական աջակցություն էր ցուցաբերում Արցախին և աղոթում Աստծուն` պատմական արդարությունը վերականգնելու խնդրանքով»,- եզրափակել է ԼՂՀ նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: