483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ սոցապահովության նախարարը շնորհավորել է երիտասարդ ընտանիքներին՝ Արցախյան Մեծ հարսանիքի տարեդարձի կապակցությամբ
11:23
19 Հոկտեմբերի 2009

ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը շնորհավորել է երիտասարդ ընտանիքներին՝ Արցախյան Մեծ հարսանիքի տարեդարձի կապակցությամբ, ասվում է ԼՂՀ սոցապահովության նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

«Այսօր տոնական օրը մեկ տարվա բարձրությունից կարելի է ուրախությամբ արձանագրել Ձեր հաջողությունները, ընտանեկան երջանկությունը: 2008թ. այս օրը կայացած հարսանյաց մեծ հանդեսը` 700 երիտասարդ զույգերի մասնակցությամբ, առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայոց աշխարհում», - ասվում է ԼՂՀ սոցապահովության նախարարի շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նշվում է, որ հիրավի դժվար է գերագնահատել անկրկնելի, աննկարագրելի ու աներևակայելի այդ տոնախմբության նշանակությունը ԼՂՀ-ում ավանդապաշտ, առողջ և ամուր ընտանիքների ստեղծման, ժողովրդագրական իրավիճակի հետագա բարելավման, ծնելիության և բազմազավակության խթանման առումով:

«Մանավանդ որ մենք՝ որպես հաղթանակած ժողովուրդ, դատապարտված ենք ապրելու և արարելու մեր նախնյաց հողում` հանուն հայրենի երկրի հետագա զորացման ու բարգավաճման, հանուն մեր արմատների վերընձյուղման, հանուն մեր նվիրական իղձերի ու գեղեցիկ մտահղացումների իրականացման», - ասվում է ուղերձում:

 

«Շնորհավորելով բոլորիս այս տոնական օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ հարատև խաղաղություն, առողջ բալիկներ ու հաջողություններ», - նշվում է ԼՂՀ սոցապահովության նախարարի շնորհավորական ուղերձում:

 

Տոնական օրվա կապակցությամբ զույգ երեխաներ ունեցած 3 երիտասարդ ընտանիքի (ք. Ստեփանակերտ, ԼՂՀ Ասկերանի և Շահումյանի շրջաններ) ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից հանձնվել են նվերներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:14
29 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ: