484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կայքի շնորհանդեսը
14:48
15 Հոկտեմբերի 2009

Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կայքի շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը բարձր է գնահատում այդ նոր հնարավորությունը՝ նախարարության աշխատանքի թափանցիկության և հասարակության հետ արդյունավետ կապի ապահովման նպատակով:

«Ունենալով հստակ սահմանված նպատակներ, խնդիրներ և գործառույթներ՝ սոցիալական ապահովության նախարարությունը հետագայում կփորձի ապահովել հասարակական լայն իրազեկում՝ իրականացված և ներկայումս իրականացվող աշխատանքների մասին և ինտերնետից օգտվողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ սոցիալական ոլորտում գործող օրենսդրության և այլ իրավական-նորմատիվային ակտերի հետ, ինչպես նաև այս կայքի միջոցով ստեղծել համագործակցության այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա բավարարել ոչ միայն հասարակության և ԶԼՄ-ների տեղեկատվական պահանջները, այլև առաջարկներով և որոշումներով ակտիվորեն կմասնակցի մշակվող քաղաքականության և իրագործվող գործընթացներին», - հայտարարել է Ասծատրյանը կայքի շնորհանդեսի ժամանակ:

Կայքի միջոցով կարելի է լայն տեղեկատվություն ստանալ օրենսդրության, ծրագրերի, բարեգործական ծրագրերի, ընթացիկ նորությունների, գործընկերների և հետադարձ կապի մասին:

ԼՂՀ սոցիալական ապահովության կայքը ստեղծելիս օգտագործվել է Հայաստանում գործող լավագույն կայքերի գործիքակազմը, որի միջոցով քաղաքացիները կարող են ուղղակիորեն ներկայացնել իրենց դիմումները նախարարին, ինչպես նաև այս կայքի միջոցով լուծվում է մատչելիության, ժամանակի և տարածության խնդիրը: Էլեկտրոնային ընդունարանը ընդունելության էլեկտրոնային գրանցում է կատարում, իսկ ընդունելության օրվա և ժամի մասին ինտերնետից օգտվողն իրազեկվում է համակարգչի միջոցով:

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կայքը, որը մշակվել է «Նորք» հայկական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կողմից, հասանելի է www.mss.nkr.am. էլեկտրոնային հասցեով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։