484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի հայ դերասան Սոս Սարգսյանը կարծում է, որ հարևանների հետ պետք է հարաբերություններ կառուցել
11:29
15 Հոկտեմբերի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի հայ դերասան, «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանը կարծում է, որ հարևանների հետ պետք է հարաբերություններ կառուցել:

«Մերձավոր հարևանների հետ անհրաժեշտ է հարաբերություններ կառուցել, սակայն այժմ մեր առջև նոր խնդիր է ծառանում: Ինչպե՞ս կառուցել այդ հարաբերությունները: Դա շատ կարևոր է, ու նաև այն, որ ինչպես մենք այսօր հիմք դնենք, այնպես էլ կլինի հետագայում», - հայտարարել է Սարգսյանը լրագրողներին Ստեփականերտում:

Նրա խոսքերով՝ այն հարցը, թե ինչպես կառուցել հարաբերությունները, ելնում է այն բանից, որ մենք մոռանում կամ չենք մոռանում, թե կոնկրետ ում հետ գործ ունենք:

«Մենք՝ հայերս, երբեք չպետք է մոռանանք մեր Հայ դատի իրավունքը, քանի որ եթե մոռանանք, ապա մեզ ոչ ոք աշխարհում չի հարգի, և մենք՝ որպես ժողովուրդ, այս հողի վրա բնակվելով մի քանի հազարամյակ՝ կհեռանանք ասպարեզից», - նշել է Սարգսյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
29 Ապրիլի 2017
Գիշերը ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ և նռնականետ
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ:
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ: