483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ դիտարկումը Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում անցել է առանց միջադեպերի
18:00
12 Հոկտեմբերի 2009

Երկուշաբթի, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական պլանային դիտարկումն է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Մարտակերտի շրջանի ուղղությամբ` Հորադիզ բնակավայրի մերձակայքում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից,  ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա) և Ժասլան Նուրտազինը (Ղազախստան)։

Ադրբեջանական կողմից դիտարկման խումբը ղեկավարում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Դիտարկումն անցել է սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- տեղեկացրեցին ԱԳՆ-ից։

Դիտարկման առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:14
29 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ: