481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի համահայկական շրջայցն անհրաժեշտ էր ավելի շուտ կազմակերպել. ղարաբաղցի իրավապաշտպան
17:46
09 Հոկտեմբերի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական շրջայցն անհրաժեշտ էր ավելի շուտ կազմակերպել, և ՀՀ նախագահը մի քիչ «ուշացավ» այս տեսակետից, նախօրեին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ղարաբաղյան իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Ալբերտ Ոսկանյանը:

Նրա խոսքերով, դա անհրաժեշտ էր նախօրոք անել՝ մինչ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը:

«Այժմ պոստֆակտում սփյուռքին փաստի առաջ կանգնեցնելը, որ ամեն ինչ գրեթե պայմանավորված է, այդքան էլ ճիշտ քայլ չէ», - նշել է Ոսկանյանը:

Ղարաբաղցի իրավապաշտպանը հայտարարել է, որ կարելի է ցանկացած անակնկալ սպասել Թուրքիայի կողմից, և այս կապակցությամբ նա որոշակի մտավախություններ ունի:

«Այն, որ ցանկացած պետություն պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա հարևանների հետ, միանշանակ է: Սակայն մենք երբեք չպետք է մոռանանք, որ գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին «ազգային շահերն են»: Կարելի է ողջունել այն քայլը, որ լավ հարաբերություններ են հաստատվում Հայաստանի և Թուրքիայի միջև, և ծրագրվում է բացել սահմանը: Այս ամենը նորմալ է: Սակայն ամեն դեպքում սա այսպես թե այնպես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրին», - ասել է Ոսկանյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի և Թուրքիայի միջև մեխանիզմն արդեն գործի է դրվել, և այն գործի են դրել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբի խաղացողները, և նրանք այդ խաղը կհասցնեն տրամաբանական ավարտի:

«Ստեղծված իրավիճակում մենք Ղարաբաղում պետք է շատ զգույշ լինենք, շատ հավասարակշիռ մոտենանք այդ հարցերին, հատկապես զգույշ պետք է լինեն ԼՂՀ իշխանությունները, նաև կարևոր է հաշվի առնել հասարակության կարծիքը: Ես երբեք  չէի հավատա, որ Թուրքիան, ինչ էլ որ չորոշի և ինչ էլ որ չստորագրի, կնեղացնի իր դաշնակցին կամ «կրտսեր եղբորը»: Ամեն դեպքում Թուրքիան ճնշում է գործադրելու Հայաստանի վրա, որպեսզի որևէ կերպ կապի հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ», - նշել է Ոսկանյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար: –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: