484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ուսուցչի օրվա առթիվ ԼՂՀ նախագահը ստորագրել է մի շարք հրամանագրեր` ԼՂՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին:
15:02
06 Հոկտեմբերի 2009

Ուսուցչի օրվա առթիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ստորագրել է մի շարք հրամանագրեր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու մասին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, ըստ նախագահի հրամանագրի` մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել են Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցի  ուսուցչուհի Կարինե Աթաջանյանը և ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի կենսաթոշակառու ուսուցիչ Բենիկ Ավագումյանը։               

«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են ԼՂՀ Հադրութի շրջանի Բանաձոր գյուղի կենսաթոշակառու ուսուցչուհի Ազնիվ Աղաբեկյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս Ռուդիկ Առաքելյանը,  Ստեփանակերտի կենսաթոշակառու ուսուցիչ Ժորա Գրիգորյանը, ԼՂՀ Շուշիի շրջանի Եղծահող գյուղի ուսուցիչ Նապոլեոն Առուստամյանը, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լուսիկ Սահակյանը, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Աթերք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Մեջնուն Սահակյանը, ԼՂՀ Մարտունու շրջանի Քաղարծի գյուղի կենսաթոշակառու ուսուցիչ Սերգեյ Սարգսյանը, ԼՂՀ Հադրութի շրջանի Ջրակույս գյուղի կենսաթոշակառու ուսուցիչ Մելիք Վարդանյանը, Հադրութ քաղաքի կենսաթոշակառու ուսուցչուհի Արևհատ Օհանջանյանը և ԼՂՀ Շահումյանի շրջանի Ականաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նարինե Օսիպյանը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով` մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Առստամյանին,   ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Սլավիկ Ասրյանին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի կենսաթոշակառու ուսուցիչ Արմեն Ավանեսյանին, ԼՂՀ Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղի հիմնական դպրոցի ուսուցչուհի Էմմա Ավետիսյանին, Ստեփանակերտի թիվ 1 հիմնական դպրոցի փոխտնօրեն Ժաննա Բալայանին, Ստեփանակերտի թիվ 10 հիմնական դպրոցի ուսուցչուհի Գալյա Գրիգորյանին,  Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հրանուշ Հարությունյանին, ԼՂՀ Մարտունու Սոս գյուղի կենսաթոշակառու ուսուցիչ Արտեմ Մուսայելյանին,  ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի կենսաթոշակառու ուսուցիչ Ալեքսանդր Պողոսյանին, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս Անուշավան Պողոսյանին և ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ադելաիդա Օհանջանյանին։               

ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում շնորհվեց Ստեփանակերտի Ա.Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի ուսուցիչներ Ռազմիկ Դավթյանին և Էլմիրա Կարապետյանին»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը: