478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Առանց Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական կարգավորման. ԼՂՀ նախագահ
11:40
05 Հոկտեմբերի 2009

Առանց Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական կարգավորման, ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ուրբաթ՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) և նրանց ուղեկցող անձանց:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման սկզբում ԼՂՀ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Բրադտկեին` համանախագահ նշանակվելու կապակցությամբ և մաղթել նրան արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել է ադբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս կարևորել է բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտություն և նշել, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական կարգավորման:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համար պետք է նայել առաջ, այլ ոչ թե առաջնորդվել անցյալով:

Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղը 1988 թվականի իրողություններին վերադարձնելու ցանկացած փորձ` թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով, հղի է անկանխատեսելի հետևանքներով, և գործընթացը կմտցնի փակուղի:

ԼՂՀ նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վրա, քանի որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է վիճահարույց հարցերը անկեղծ երխոսության միջոցով քննարկելու կողմերի պատրաստակամությունը: Այստեղ իրադարձությունների արհեստական արագացումը անթույլատրելի է:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արդրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը կարգավորման խաղաղ գործընթացի ամենակարևոր խոչընդոտներից մեկն է:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԼՂՀ նախագահը նշել է, որ այդ գործընթացը որևէ առնչություն չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ և ողջունել է այդ հարցի կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահների կողմից նախօրեին արված հայտարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:


Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։