486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
11:16
05 Հոկտեմբերի 2009

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), ովքեր կիրակի այցելել են Ադրբեջան, երկուշաբթի հանդիպում կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Բաքու ժամանելիս լրագրողներին տեղեկացրել է Ֆասիեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով՝ համանախագահները «շատ հետաքրքիր, կառուցողական հանդիպումներ են ունեցել Երևանում», ուր նրանք այցելել են Ադրբեջանի մայրաքաղաք այցից առաջ:

Ռուս համանախագահ Մերզլյակովը տարածաշրջան այցելելուց առաջ Բաքվի Trend լրատվական գործակալությանը հայտնել է, որ այցի ընթացքում համանախագահները հակամարտող կողմերին կներկայացնեն մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը:

Բաքու այցից առաջ ՄԽ համանախագահները եղել են ինչպես Երևանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ հանդիպել են Ղարաբաղի ղեկավարության հետ:

Համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցելության հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը նախապատրաստելն է, որը ծրագրվում է անցկացնել այս շաբաթ Քիշնևում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում:

ՄԽ համանախագահ-երկրների նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդևը և Նիկոլյա Սարկոզին Իտալիայի Աքվիլա  քաղաքում հուլիսի 10-ին կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ավարտից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, հանձնարարել են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: