482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ շփման գծից իր ուժերը հեռացնելու մասին տեղեկատվությունը
15:33
01 Հոկտեմբերի 2009

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը կտրուկ  հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը՝ Ադրբեջանի հետ շփման գծից ղարաբաղյան ուժերի նահանջի մասին:

Հայկական ստորաբաժանումների՝ դեպի արևմուտք նահանջելու և զբաղեցրած դիրքերը թողնելու վերաբերյալ տեղեկատվությունն ադրբեջանական մամուլը տարածել է՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովին։

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ընդամենը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հերյուրանքն է»,- ասաց Ասատրյանը։

Ըստ նրա՝ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց պարտականությունները, և առաջին գծում սահմանային իրավիճակի ոչ մի

փոփոխություն, զորքերի տեղաշարժ չի կատարվել: -0-

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
14:50
16 Մայիսի 2017
Չճանաչված ժողովուրդ, մոռացված պատերազմ. Արցախն իտալացի լուսանկարչի օբյեկտիվում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Իտալացի լուսանկարիչ–վավերագիր Էմանուելե Ամիղեթին Արցախի այցի ընթացքում լուսանկարել է տեղի բնակիչների և առաջնագծի զինվորների կյանքը։