480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Պատերազմի և աշխատանքի մի խումբ վետերաններ են այցելել Լեռնային Ղարաբաղ
14:31
18 Սեպտեմբերի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցն ընդունել է Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի համայնքից ժամանած պատերազմի և աշխատանքի մի խումբ վետերանների՝ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի գլխավորությամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ մամուլի ծառայությունից,  այցի նպատակն է մոտիկից ծանոթանալ իր ազատությունը նվաճած և անկախ պետականությունը կերտող Արցախի ու նրա ժողովրդի կյանքին, ապա և բանակ-հասարակություն կապերի շրջանակներում հանդիպումներ ունենալ ԼՂՀ Զինված ուժերի ստորաբաժանումներում։

«Պատահական չէ, ասաց նա, որ խմբում ներգրավված են հիմնականում Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանները»,- ասաց Մնացականյանը։  

Ողջունելով վետերաններին` ԱԺ փոխնախագահը կարևորեց նրանց արդեն կայացած հանդիպումները ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում՝ ի շահ սպայական ու շարային կազմի ռազմահայրենասիրական դաստիարակության։

«Երկրորդ աշխարհամարտում հայրենիքի պաշտպանության ձեր անմոռաց փորձն անգնահատելի բարոյահոգեբանական նախահիմք է ծառայել Արցախյան ազատամարտի տարիներին և այն այսօր էլ, անշուշտ,  իր էական դերակատարությունն ունի անկախ, ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ու խաղաղության ապահովման գործում»,- նշեց Հյուսնունցը։

Հանդիպման ընթացքում Մեծ հայրենականի մասնակից, պատերազմի և աշխատանքի վետերանների Թալինի տարածքային կազմակերպության նախագահ Վաչագան Հովհաննիսյանը նշեց, որ այցելելով ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասեր՝ իրենք բավական լավ տպավորություն են ստացել՝ ամենուրեք ականատես լինելով զինվորների մարտական պատրաստության ու կենցաղի կազմակերպման բարձր դրվածքին։

«Արցախի պաշտպանական կռիվներում թալինցի շուրջ քառասուն նվիրյալներ են զոհվել, և ես հպարտ եմ այն գիտակցությամբ, որ նահատակված հերոսներին այսօր փոխարինում են նոր սերունդների նրանց արժանավոր հետևորդները»,- ասաց նա։

Թալինի քաղաքապետը հայտնեց, որ նման այցերն Արցախ շարունակական բնույթ կկրեն։

Այցի շրջանակներում հյուրերն այցելեցին նաև ԼՂՀ Մարտակերտի շրջանի հնագույն Գանձասար վանքը և հարնապետության Հադրութի շրջան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։