481.7
-0.09
537.87
-1.06
8.52
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Պառլամենտարիզմի օրը Ղարաբաղում կնշվի դեկտեմբերի 28-ին. ԼՂՀ ԱԺ խոսնակ
14:30
17 Սեպտեմբերի 2009

Պառլամենտարիզմի օրը Ղարաբաղում կնշվի դեկտեմբերի 28-ին՝ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների օրը, հայտարարել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը:

«Խորհրդարանի ներկա կազմի գործունեության ամփոփումը կշահի, եթե Ազգային ժողովի կենսագրության մեջ ավելացվի մի նոր ավանդույթ՝ դեկտեմբերի 28-ը նշվի որպես պառլամենտարիզմի օր Արցախում: Դա մեր երկրում առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների օրն է, որը բոլոր գումարումների խորհրդարանականների մասնակցությամբ կարող է դառնալ ժողովրդի ընտրյալների միասնական առաքելությունը խորհրդանշող օր», - նախօրեին ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի ժամանակ նշել է ԼՂՀ ԱԺ խոսնակը:

Նրա խոսքերով՝ 2005թ. հունիսին ընտրված խորհրդարանի գործունեությունը թևակոխում է եզրափակիչ փուլը, և առջևում կա ևս մեկ՝ 10-րդ նստաշրջանի աշխատակարգը, բայց, հաշվի առնելով հաջորդ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլի հնարավոր ժամկետները, հենց այս նստաշրջանն է լինելու լիարժեք աշխատանքի կարևոր ժամանակահատված, ինչը ենթադրում է պատասխանատվության և վստահության ամբողջական դրսևորում:

«Անհրաժեշտ է պահպանել, հարստացնել և հաջորդ գումարման խորհրդարանին  փոխանցել խորհրդարանական մշակույթի ձեռքբերումները», - ասել է Ղուլյանը:

Անդրադառնալով լիագումար նիստին՝ ԱԺ նախագահն արձանագրել է, որ հերթական՝ 9-րդ նստաշրջանի աշխատանքային գործունեությունը մեկնարկում է կրկին ակտիվ քաղաքական մթնոլորտում՝ կապված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր զարգացումների հետ, ինչը, նրա խոսքով, «ենթադրում է, որ մեր հիմնական՝ օրենսդրական գործունեության հետ զուգահեռ մենք առաջիկայում ևս շարունակելու ենք մնալ քաղաքական քննարկումների ռեժիմում, ուշադրության տակ պահելով նաև միջխորհրդարանական համագործակցության հարցերը»:

ԼՂՀ  ԱԺ նոր նստաշրջանը, համաձայն կանոնակարգային պահանջի, սկսվեց ԼՂՀ պետական օրհներգով։

Նիստի ընթացքում հավանության արժանացավ «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» օրենքի նախագիծը և «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև հավանության արժանացան «Սոցիալական աջակցության մասին» և «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության  մասին» ԼՂՀ օրենքի նախագծերը:

Նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը: Հանդես գալով համապատասխան հաղորդմամբ՝ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ Մխիթար Գրիգորյանը հայտնել է, որ օրինագծի դրույթների մեծ մասում հիմնականում հղում է կատարվում ԼՂՀ քաղաքացիության ինստիտուտին։ Այդ հիմքով, նրա խոսքերով, առաջարկվում է օրենքի ընդունումը հետաձգել մինչև «Քաղաքացիության մասին» ԼՂՀ օրենքի ընդունումը։

Ի լրումն ասվածի՝ ԼՂՀ ԱԺ նախագահը հաղորդել է, որ «Քաղաքացիության մասին» օրենքի նախագիծը գտնվում է լրացուցիչ փորձագիտական քննարկման փուլում և ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին խորհրդարանը կունենա համապատասխան եզրակացությունը։ Ըստ այդմ՝  նա առաջարկել է հետաձգել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագծի ընդգրկումն օրակարգում։ 

Նիստի ընթացքում ի գիտության ընդունվեց ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի տեղեկությունը՝ «ԼՂՀ 2009թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին»: Նիստում, համաձայն օրակարգի, տեղի ունեցավ նստաշրջանում օրենսդիր-գործադիր ավանդական հարցուպատասխանի առաջին ընթացակարգը, իսկ պատգամավոր Ռոմելա Դադայանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված ԼՂՀ պետական օրհներգի տարածման խնդիրների հետ։

Նիստի ավարտին ԼՂՀ ԱԺ նախագահն Արցախի խորհրդարանի անունից շնորհավորել է հայ գործընկերներին և ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարօրություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: