484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Անգլիկան եկեղեցու մի խումբ ներկայացուցիչներ՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի ուղեկցությամբ, այցելել են Լեռնային Ղարաբաղ
15:22
15 Սեպտեմբերի 2009

Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից Անգլիկան եկեղեցու մի խումբ ներկայացուցիչներ՝ Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի ուղեկցությամբ, այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, հյուրերը, ովքեր իրենց այցը Ղարաբաղ ուխտագնացություն են համարում, այցելել են Արցախի զոհված ազատամարտիկների թանգարան:

Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը օրինաչափություն է համարում հյուրերի կողմից զոհված ազատամարտիկների թանգարան այցը:

«Արցախի հետ ծանոթությունն անհրաժեշտ է սկսել այդ թանգարանից, քանի որ այդ տղաները տվեցին իրենց կյանքերը՝ պաշտպանելով Հայրենիքը», - նշել է Քոքսը:

Խմբի անդամ Չարլզ Բրեդշոուն հայտարարել է, որ վաղուց է հետաքրքրվում Հայաստանով, հատկապես՝ հայերով:

«Հայերը հնագույն և գեղեցիկ պատմություն ունեն, սակայն, ցավոք, Հայաստանի պատմությունը, որը շատ կարևոր է աշխարհի քրիստոնյաների համար, այսօր շատ քիչ է ներկայացված միջազգային հանրությանը», - նշել է Բրեդշոուն:

Նա նաև հայտարարել է, որ շատ տարիներ երազել է այցելել Հայաստան և Ղարաբաղ՝ բարոնուհի Քոքսի ուղեկցությամբ, քանի որ նրա ուղեկցությամբ հնարավոր կլինի ճանաչել այդ երկիրը, և դա ավելին է, քան տուրիստական այցը:

Երկօրյա այցի շրջանակներում ուխտագնացներն այցելել են նաև Ստեփանակերտի բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, Գանձասար հնագույն եկեղեցի ու հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Սա Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի թվով 69-րդ այցելությունն է Լեռնային Ղարաբաղ: Բարոնուհու հերթական այցը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ տարվա գարնանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը: