486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Արվեստի ու մշակույթի ռուս գործիչների խումբն այցելել է Լեռնային Ղարաբաղ
14:49
15 Սեպտեմբերի 2009

Արվեստի ու մշակույթի ռուս գործիչների խումբը Հայաստանում Ռուսական խոսքի ամենամյա օրերի շրջանակենրում այցելել է Լեռնային Ղարաբաղ:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը Ստեփանակերտից, խմբի կազմում էին գրողներ, բանաստեղծներ, երգիչներ, լրագրողներ և վերլուծաբաններ, որոնց թվում նաև «Յունոստ» հայտնի ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Դուդարևը, վերլուծաբան ու քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

Նրանց նպատակն էր ծանոթանալ Արցախին ու կապ հաստատել ղարաբաղի երիտասարդ գրողների ու բանաստեղծների հետ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում անդարդարձ է կատարվել շատ հարցերի, որոնք վերբերել են Ղարաբաղին: Հյուրերին հետաքրքրել է Ղարաբաղի հետ կապված ամեն բան` սկսած հանրապետությունում ռուսաց լեզվի կարգավիճակից մինչև շփման գծում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող միջադեպերը:

Արվեստի ու մշակույթի ռուս գործիչների խումբը եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում, որտեղ տեղում ծանոթացել է ղարաբաղցի զինծառայողների առօրյային, ինչպես նաև այցելել Արցախի զոհված ազատամարտիկների թանգարան: 

Արվեստի ու մշակույթի ռուս գործիչների և Արցախի մշակութային խմբերի ներկայացուցիչների ու առանձին գործիչների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարեց, որ տվյալ այցը կարող է հեռանկարային համագործակցության սկիզբ դնել:   

«Ինձ հայտնի է, որ Հայաստանում ռուսական խոսքի օրերի շրջանակներում բացվել է «Գրական թերթի» թղթակցական կետ, և ես հուսով եմ, որ դա հնարավորություն կտա և ղարաբաղցի գրողներին և բանաստեղծներին՝ այնտեղ տպագրել իրենց ստեղծագործություններն ու ներկայանալ ռուս ընթերցողին»,- ասաց Աղաբալյանը:  

ԼՂՀ Մշակույթի նախարարը հատկապես նշեց ռուս մտավորականության հոգևոր աջակցությունը, որի կարիքը արցախցիներն ունեցել են Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժման ընթացքում:

Միջոցառման ընթացքում իրենց ստեղծագործություններն են ներկայացրել երիտասարդ ռուս բանաստեղծներ Իննա Կաբիշն ու Բորիս Իլյինը, արձակագիրներ Յուլիա Մարինինան, Հենրիխ Բալայանը, Իգոր Միխայլովը, Վալերի Դուդարևը և կոմպոզիտոր Գայանե Քյոսայանը:  

Երգչուհի Մարինա Պավլովան հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում սիրո ու փոխհամաձայնության այնպիսի մթնոլորտ է տիրում, որ կարելի է պարզապես վայելել այս հողում գտնվելը:   

Հանդիպումն ավարտվեց Արցախի պետական երգչախմբի համերգով, որը կատարեց երկու մեծ կոմպոզիտորների՝ Կոմիտասի ու Չայկովսկու ստեղծագործությունները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: