478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ադրբեջանական ԶԼՄ-ներին մեղադրում սուտ տեղեկատվություն տարածելու մեջ
13:53
12 Սեպտեմբերի 2009

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ադրբեջանական ԶԼՄ-ները մեղադրվում են բացահայտ սուտ տեղեկատվության տարածման և փաստերի նենգափոխման մեջ:

Խոսքը սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածած այն տեղեկատվության մասին է, համաձայն որի՝ իբր թե հայկական ԶՈՒ ստորաբաժանումներն անհաջող գրոհ են ձեռնարկել Աղդամի ուղղությամբ, որի հետևանքով 5 հայ զինծառայող զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել:

Դեպքի առնչությամբ պաշտոնական հերքումով հանդես է եկել ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, vesti.az կայքը տեղադրել էր 2008 թ.-ի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ զոհված վրացի զինվորի նկարը՝ փորձելով այն ներկայացնել որպես, իբր-թե, սպանված հայ զինվորի նկար: Մամուլի ծառայությունից նշեցին, որ վրացի զինվորի դիակի նկարն ավելի վաղ տեղադրված է եղել www.kprf.ru ՌԴ կոմունիստական կուսակցության կայքում

Բացի այդ, իբր, սպանված հայ զինծայառողների մասին ապատեղեկատվության կապակցությամբ ադրբեջանական vesti.az կայքը հարցազրույց է տպագրել ադրբեջանցի «ռազմական փորձագետ» Ուզեիր Ջաֆարովի հետ, ով, չկարողանալով պատասխանել հարցին, թե դիակների բացակայության պայմաններում ինչպես կարելի է խոսել զոհերի կոնկրետ թվի մասին, ասել է, թե «ցանկացած հարձակում ուղեկցվում է անձնակազմի կորուստներով»:

«Ռազմական փորձագետ» Ջաֆարովի և ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվական այս էժանագին խաղը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը փորձում է հերթական անգամ բարձրացնել իր բանակի և հասարակության «մարտական ոգին»՝ միաժամանակ ապակայունացնելով իրավիճակը», - նշեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։