486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի Մարտունու շրջկենտրոնում նոր բնակելի թաղամասի հիմք է դրվել
15:27
10 Սեպտեմբերի 2009

Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանն ու Մարտունու քաղաքապետ Նելսոն Մուսայելյանը նախօրեին նոր բնակելի թաղամասի հիմք են դրել Մարտունու շրջկենտրոնում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենը հայտարարել է, որ սա թվով հինգերորդ շրջկենտրոնն է, որտեղ իրականացվում է բնակելի տարածքների կառուցմանն ուղղված հիմնադրամի ծրագիրը՝ այդ տարածքները հիփոթեքային վարկավորման միջոցով իրացնելու նպատակով և այլ շրջակենտրոնների համեմատությամբ, որտեղ կառուցվում են բազմաբնակարանային շենքեր, Մարտունիում կկառուցվի բնակելի խոշոր թաղամաս:

«Չորս հեկտար տարածքում կկառուցվի 19 առանձնատներից և չորս բազմաբնակարան շենքերից բաղկացած թաղամաս, շենքերից յուրաքանչյուրում կլինի 12-ական բնակարան, շենքերը կունենան նաև մոտավորապես 1000 մետր մակերեսով տնամերձ հողատարածքներ: Ընդհանուր առմամբ այստեղ կբնակվի ավելի քան 1000 մարդ, կգործի հասարակական նշանակության ավելի քան տասը սուբյեկտ», - տեղեկացրել է Եսայանը:

Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենը նշել է, որ կկիրառվի թեթև կոնստրուկցիաներով տների կառուցման սկզբունքը, որը հանրապետության համար նորություն է:

«Դա լուրջ առավելություն ունի, այդ թվում նաև՝ արագ շինարարության տեսակետից: Ծրագիրն արժե ավելի քան 1 միլիարդ դրամ», - ասել է Եսայանը:

Մարտունու քաղաքապետն իր հերթին հայտարարել է, որ քաղաքում զգացվում է բնակարանների սուր պահանջարկ, և ամեն օր քաղաքապետարան են դիմում շրջկենտրոնի բնակիչները՝ բնակարանային հարցերով:

«Անխոս, անձամբ ինձ և մեր քաղաքի բնակիչների համար նոր թաղամասի կառուցումը շատ ուրախալի իրադարձություն է և կարելի է նույնիսկ ասել տոն է», - նշել է Մուսայելյանը:

Մարտունու քաղաքապետը հայտարարել է, որ դեռևս չի որոշվել թաղամասի անունը, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կապված կլինի արցախյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) անվան հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: