487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքն առանձին մարմին կհամակարգի
13:21
31 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային կազմակերպություններում ՀՀ խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը համակարգվելու է հատուկ ստեղծված մարմնի կողմից, տեղեկացրել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Զոհրաբյանը նախորդ շաբաթ այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի նպատակը միջազգային կառույցներում Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդրի ներկայացման ուղղված  առավել գործուն մեխանիզմների համատեղ մշակումն ու քննարկումն է եղել։

«Զոհրաբյանը ԼՂՀ նախագահին տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ մոտ ժամանակներում խորհրդարանում ստեղծվելու է միջազգային կառույցներում ներկայացված ՀՀ ԱԺ պատվիրակությունների համակարգող մարմին», - ասվում է տեղեկատվության մեջ:

Նրա խոսքերով, այդ մարմնի աշխատանքներին մասնակցելու համար պարբերաբար կհրավիրվեն ԼՂՀ ներկայացուցիչները՝ արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ միջազգային կառույցներում հնչեցվելիք դիրքորոշումների քննարկման համար։   

Զրուցակիցները քննարկել են նաև խնդիրներ, որոնք կօգնեն էլ ավելի արդյունավետ դարձնել միջազգային կառույցներում, որտեղ ներկայացված է Հայաստանը, ԼՂՀ ճանաչման գործընթացն առավել կազմակերպված  տանել, ինչպես նաև ԼՂ հիմնախնդիրն իր բոլոր ասպեկտներով ներկայացնելու հարցերը։

Կողմերը քննարկել են նաև միջազգային կառույցներում  արցախյան հիմնախնդրի ներկայացման շուրջ հայկական և ղարաբաղյան կողմերի միջև առավել համակարգված աշխատանքի հետ կապված խնդիրներ։

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ԼՂՀ կատարած այցի ընթացքում տեղի են ունեցել նաև հանդիպումներ ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ արտաքին գործերի  նախարար Գեորգի Պետրոսյանի, ինչպես նաև Լեռային Ղարաբաղի խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հետ։

ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են  խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հետ կապված մի շարք հարցեր:

Կողմերն ընդգծել են, որ խորհրդարանական դիվանագիտության հարթության մեջ դեռևս չօգտագործված  ներուժ կա, որը պետք է կարողանալ գործադրել ճիշտ և համակարգված։

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու խորհրդարանները չպետք է բավարարվեն միայն միջխորհրդարանական հանձնաժողովների միջև տեղի ունեցող նիստերով, այլ խորհրդարանների միջև աշխատանքը պետք է լինի շատ ավելի ակտիվ և պարբերական՝ մշտապես փոխանակելով անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև համատեղ մշակելով միջազգային կառույցներում ներկայացվելիք այն հարցերը, որոնք առնչվում են ԼՂ հիմնահարցին։ 

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության ներկա ընթացքն ու բանակցային գործընթացի ներկա փուլը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։