480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԺ 9-րդ նստաշրջանի օրակարգի ձևավորման հարցն է քննարկվել խոսնակի հրավիրած խորհրդատվության ընթացքում
17:35
26 Օգոստոսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ ԱԺ 9-րդ նստաշրջանի օրակարգի ձևավորման հարցն է քննարկվել չորեքշաբթի խորհրդարանի ամառային արձակուրդներից հետո առաջին անգամ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կողմից հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում լսվեցին հաղորդումներ մեծ օրակարգում առկա օրենքների նախագծերի վերաբերյալ, նշվեցին դրանց թեմատիկ ընդգրկումներն ու  պատրաստության վիճակը։

Նշվեց, որ կառավարությունից՝ օրենսդրական նախաձեռնության կարգով, ստացվել են նոր նախագծեր։ Կան նաև շրջանառության մեջ գտնվող օրինագծեր, որոնց  մի մասն առաջին ընթերցմամբ քննարկվել են նախորդ նստաշրջանում, իսկ մյուսների քննարկումները տեղափոխվել են ընթացիկ նստաշրջան։

Խորհրդակցության ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, ճշտվեցին  մշտական հանձնաժողովների և աշխատակազմի ծառայությունների առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Խորհրդակցությունում, որին մասնակցեցին մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուները, քննարկվեցին նաև ներխորհրդարանական կյանքին վերաբերող հարցեր։   -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Հունիսի 2017
Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, չի սկսվի. Վիգեն Սարգսյան
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի հանդիպեց լրագրողների հետ։
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։