478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրի քաղաքի մանկատան ղեկավարությունն ու աշխատակազմն այցելեցին Ղարաբաղ
17:08
25 Օգոստոսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրի քաղաքի մանկատան ղեկավարությունն ու աշխատակազմը հայկական «Որբեր» սերիալի փոքրիկ դերասանների հետ այցելեցին Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ-դպրոցը։

«Այցելության նպատակը հաստատությանն ու Արցախին ծանոթանալն էր։ Հյուրերն այցելեցին Շուշի, Գանձասար, եղան մայրաքաղաքի տեսարժան վայրերում ու անհետ կորած ազատամարտիկների թանգարանում»,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Ստեփանակերտի գիշերօթիկ-դպրոցի տնօրեն Նոննա Մուսայելյանը։

Նրա խոսքերով, իրենք բերել են Արարատ լեռան պատկերով մի կտավ, որն իրենց սանի աշխատանքն է, և այն նվիրեցին գիշերօթիկ դպրոցին։

«Բարեկամական հանդիպման արդյունքում նախատեսվում է աշխատակազմի և գիշերօթիկ-դպրոցի երեխաներին հրավիրել Գյումրի»,- նշեց Մուսայելյանը։

Գիշերօթիկ-դպրոցի ղեկավարը հայտնեց, որ հանդիպումը կազմակերպվել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի վարչապետի տիկնոջ նախաձեռնությամբ։

«Առաջիկայում նախատեսվում է այցելել Ղարաբաղի Բերձոր շրջկենտրոնի թիվ 2 գիշերօթիկ-դպրոց՝ երկու հաստատությունների երեխաներին ծանոթացնելու և բարեկամություն հաստատելու նպատակով։ Նախատեսվում են նաև ուղևորություններ դեպի Ամարաս, Շուշի և Գանձասար»,- նշեց Մուսայելյանը։

Ստեփանակերտի գիշերօթիկ-դպրոցի տնօրենը հայտնեց, որ օգոստոսի 31-ին նախատեսվում է օգոստոսին ծնված երեխաների ծննդյան օրերի ավանդական տոնակատարությունը։

«Սպասվում է հոբելյարների շնորհավորանքը Ստեփանակերտի բնակիչ Սերգեյ Միրզոյանի կողմից»,- նշեց Մուսայելյանը։

Թիվ 1 գիշերօթիկ-դպրոցը հիմնվել է ԼՂՀ կառավարության որոշումով, դպրոցի հիմնադիրն է հանրապետության Սոցիալական ապահովման նախարարությունը։ Հաստատությունում ներկայում դաստիարակվում է մինչև 18 տարեկան 35 երեխա՝ Ղարաբաղի անապահով ընտանիքներից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։