486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Զբոսաշրջիկների մի մեծ խումբ հանգիստն անցկացրել է Լեռնային Ղարաբաղում
14:43
20 Օգոստոսի 2009

Զբոսաշրջիկների մի մեծ խումբ հանգիստն անցկացրել է Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, խմբում 61 զբոսաշրջիկ է եղել: Ղարաբաղ կատարած այցելության ընթացքում խումբն այցելել է Ստեփանակերտ, Շուշի, Արցախի Տիգրանակերտի Գանձասար, ԼՂՀ Տող գյուղի մոտակայքում գտնվող նոր կառուցված «Նոր Կյանք» ջրաշխարհ, ԼՂՀ Հադրութի շրջան, Ասկերանի Ամարաս ամրոց, XX դարի սկզբում տեղի ունեցած ազատագրական շարժման հերոս Նիկոլ Դումանի տուն-թանգարան:

Լեռնային Ղարաբաղ կազմակերպված տուրիստական ուղևորությունների կազմակերպումը կկրի հետևողական բնույթ: Նշված խմբում ներառված էին միայն ՀՀ քաղաքացիներ, սակայն ծրագրվում է Ղարաբաղ զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպել նաև արտասահմանցիների համար: Նրա խոսքերով, նման հայտեր արդեն ստացվել են Շվեդիայի և Կանադայի քաղաքացիներից:

Տուրիստական ուղևորությունը կազմակերպել էր «ՌՈՒՄԷԱ» գայթակղիչ ճամփորդությունների ակումբը՝ Ղարաբաղի կառավարության կողմից մշակված՝ Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման փորձնական ծրագրի շրջանակներում:

ԼՂՀ կառավարությունն առաջարկել է հայկական իշխանություններին կազմակերպել ՀՀ քաղաքացիների հանգիստը Լեռնային Ղարաբաղում: Ղարաբաղն առաջարկել է զբոսաշրջային ուղևորությունների ճկուն և մատչելի գնացուցակ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ էր արել կառավարությանն ու տուրօպերատորներին՝ հայկական հասարակությունում համատեղ ջանքերով զարգացնել ներքին զբոսաշրջության կուլտուրան:

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիների համար բացահայտել Լեռնային Ղարաբաղը, ներկայացնել մեծ տուրիստական ներուժն ու Ղարաբաղում հանգստի գնային քաղաքականության հարմարավետությունը:

Սարգսյանի կարծիքով, տուրօպերատորները պետք է հեռուստատեսությամբ, ռադիոյով և տպագիր մամուլում լայնամասշտաբ գովազդային արշավ անցկացնեն՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում հանգիստն անցկացնելու առավելությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: