484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում կնշեն Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը
13:52
19 Օգոստոսի 2009

Նախօրեին տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական  հանձնաժողովի նիստը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում հստակեցվել են տոնական միջոցառումների ցանկը, ժամանակացույցն ու անցկացման վայրերը: 

Հիմնական միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին և 28-ին. այն համընկնում է  Վարագա Սուրբ Խաչի տոնին. 20 տարի առաջ, այդ տոն օրը Գանձասարի օծմամբ ազդարարվեց Արցախի թեմի վերաբացումը:

Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումներին  մասնակցելու հրավերներ ունեն Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ պետական այրեր, խոշոր բարերարներ:

Սեպտեմբերի 27-ին Գանձասարում կմատուցվի սուրբ պատարագ:  Հաջորդ օրը առավոտյան վեհափառ հայր Գարեգին Երկրորդը Արցախի պետհամալսարանում կհանդիպի պրոֆ‎եսորադասախոսական կազմի ու ուսանողներ հետ: Համալսարանի սրահում տեղի կունենա Թեմի հրատարակած երկու`«Արցախի Թեմ» և «Գանձասար» գրքերի շնորհանդեսը:

Նույն օրը երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որի ընթացքում կհնչեն ելույթներ, 20 տարվա աշխատանքները կներկայացնի Արցախի թեմի առաջնորդը, կցուցադրվի թեմի մասին պատմող տեսա‎‎ֆիլմ, թեմի ստեղծման մասին կներկայացվի  պատմական ակնարկ:   Դրանց կհաջորդի հոգևոր համերգ: Այդ օրերին մշակույթի և երիտասարդության պալատի առաջին և երկրորդ հարկերի նախասրահներում կկազմակերպվեն թեմի հրատարակած գրքերի և լուսանկարների ցուցահանդեսներ:

Նիստի ընթացքում հանձնաժողովն ընդունել է  թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հոգևորականների և աշակերտների   հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ  ԿԳ նախարարի առաջարկը:

Պետական հանձնաժողովը նպատակահարմար է գտել սեպտեմբերի 27-ի Սուրբ պատարագը ուղիղ եթեր հեռարձակել Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Համապատասխան առաջարկ կարվի նաև հայաստանյան հեռուստաալիքներին: Միջոցառումները լուսաբանելու համար կհրավիրվեն արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը: